Երկարացվել է «Այբ» դպրոցի տնօրենի հաստիքի համար դիմումների ընդունման վերջնաժամկետը

Հաշվի առնելով երկրում, ինչպես նաև ամբողջ աշխարհում COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված արտակարգ դրությունը՝ «Այբ» դպրոցի հոգաբարձության խորհրդի կողմից գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման համար ձևավորված ընտրական հանձնաժողովը վերանայել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի թափուր հաստիքի համալրման գործընթացի նախապես հայտարարված ժամկետները։

«Այբ» դպրոցը կշարունակի ընդունել հայտեր դպրոցի գործադիր տնօրենի հաստիքի համար։ Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարացվում է մինչև 2020 թ․ հուլիսի 1-ը։

Առցանց կամ դեմառդեմ հարցազրույցներին մասնակցելիք թեկնածուների ընդարձակ ցուցակը կկազմվի դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո։ Հարցազրույցների հիման վրա կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու դեմառդեմ հանդիպումների և հարցազրույցների 2-րդ փուլին։ Այս հանդիպումների արդյունքում էլ կընտրվի և կհայտարարվի վերջնական թեկնածուն։ Ակնկալվում է, որ ՀԽ-ն վերջնական որոշումը կկայացնի մինչև 2020 թ. օգոստոսի 1-ը։

Մանրամասները՝ այստեղ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>