Այբեցի փոդքաստերները COAF-ում ներկայացրին իրենց նախագծերը

Թիմային աշխատանք, համագործակցության հմտություններ, լավ ձայն ու մի փոքր համբերություն. ահա այն կարևոր հատկությունները, որոնք դարձան «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության նորաբաց ակումբներից մեկի՝ Փոդքաստինգ ակումբի հաջողության գրավականը։

Տարեսկզբին ակումբը նպատակ ուներ փոդքաստի շարքերի միջոցով լուծել դեռահասներին հուզող որոշ խնդիրներ։ Հենց այս նպատակի շուրջ համախմբվեցինք ու ստեղծեցինք մեր երկու փոդքաստ նախագծերը։

Մեկ տարվա ընթացքում ակումբի կատարած աշխատանքն ամփոփվեց նախագծի շնորհանդեսի ընթացքում, որը տեղի ունեցավ Լոռու մարզի COAF ուսումնական կենտրոնում։ Ջերմ ընդունելությունն ու մասնակիցների հետաքրքրությունը մեր նախագծերի հանդեպ էլ ավելի ոգևորեցին ակումբի մասնակիցներին։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացրինք մեր փոդքաստների շարքերը՝ «Ես ուզում եմ դառնալ» և «Ես դեռահաս եմ», լսեցինք ու քննարկեցինք հրապարակված թողարկումներից որոշ հատվածներ, որոնք մեծ հավանության արժանացան հանդիսատեսի կողմից։

COAF կենտրոնի աշակերտները բավականին պատրաստված ու տեղեկացված էին, ուստի իրենք էլ իրենց հերթին ներկայացրին իրենց ստեղծած նախագծերն՝ ապահովելով հետագա համագործակցությունների հնարավորություն։

Շնորհանդեսից հետո Փոդքաստինգ ակումբի տեխնիկական թիմն անցկացրեց փոքրիկ աշխատարան, որի ընթացքում քննարկեցինք փոդքաստի գաղափարից մինչև արտադրական փուլ տանող ողջ ճանապարհը։ Խոսեցինք սցենար գրելու հմտություններից, գործնականում ցույց տվեցինք ձայնը մշակելու ու մոնտաժելու տեխնիկաները։

COAF կենտրոնը ոչ միայն նախագծի ներկայացման համար էր հիանալի վայր, այլև նոր ծանոթությունների, համագործակցությունների ստեղծման ու փորձի փոխանակման։

Օրն ավարտին հասցրինք բնության գրկում կենտրոնի պարախմբի հետ ազգային պարերով պարելով։

Իսկ մեր թողարկումներն արդեն հասանելի են Anchor-ում և Spotify-ում։ Դիր ականջակալդ, որպեսզի գտնես

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>