«Այբ» դպրոցի 10-ամյակի շրջանակում իրականացվող վեբինարների շարքը շարունակվում է։ Այս վեբինարի ընթացքում կներկայացնենք «Այբ» ավագ դպրոցում ներդրված ⛭նախագծային ուսումնառության մոդելը, դրա նպատակն ու կարևորությունը կրթական ոլորտում։ Առանձին անդրադարձ կլինի «Այբ» դպրոցի ՆՈՒ (նախագծային ուսումնառություն) մի քանի ակումբների հաջողված նախագծերի։ Կներկայացվեն նաև ՆՈՒ ակումբներում աշակերտների դերը և աշխատանքներում նրանց ներգրավման մանրամասները։
Վեբինարը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 17-ին՝ ժամը 16:00-ին։
Գրանցումը՝ այս հղումով:
Մեր խոսնակներն են՝
Արաքսյա Մարտիրոսյան - «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ծրագրի ղեկավար․
Արուսյակ Զախարյան - «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ֆիլմարտադրության ակումբի ղեկավար, Factory Production ընկերության նախագծերի կառավարիչ և հանրային կապերի պատասխանատու․
Սերգեյ Բադալյան - «Այբ» դպրոցի շրջանավարտ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության բաժնի ուսանող, UCL-ի քաղցկեղային կենսաբժշկության բաժնի ուսանող, «Կանաչ քիմիա» ակումբի անդամ․
Գոհարիկ Ադամյան - «Այբ» դպրոցի շրջանավարտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի անգլերենի և հաղորդակցության բաժնի ուսանող, «Արվեստանոց» ակումբի անդամ․
Գայանե Այդինյան - «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, «Ռոքեստր» ակումբի անդամ․
Թամարա Նազարյան - «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, ծրագրավորման ակումբի անդամ։
Նախագծային ուսումնառության կրթական մոդելի և ՆՈՒ ակումբների մասին կարող եք կարդալ այստեղ:
Հետևեք մեր էջին՝ թարմացումներին ծանոթանալու և այբական գլխավոր միջոցառումները բաց չթողնելու համար։
Կիսվել