«Այբ» դպրոցն ու Գյոթե ինստիտուտը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնության շրջանակում

PASCH ցանցում ներառված է աշխարհի 1800-ից ավելի դպրոց, որոնցում գերմաներենին հատուկ ուշադրություն է հատկացվում:

«Ես տպավորված եմ «Այբ» դպրոցով: Այն մի դպրոց է, որն ինձ կրկին ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ ներուժ է թաքնված Հայաստանում: Դեսպանությունն անչափ ուրախ է PASCH նախաձեռնության շրջանակներում Գյոթե ինստիտուտի եւ «Այբ» դպրոցի ապագա համագործակցության համար՝ ուղղված գերմաներենի ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս համատեղ նախագիծն անչափ օգտակար կլինի»,- ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Ճանաչվելով գործընկեր դպրոց՝ մենք դառնում ենք գերմաներենի որակյալ եւ խորացված ուսուցում ապահովող հաստատություն, եւ մեր աշակերտները ընդլայնում են Գերմանիայի Դաշնությունում իրենց կրթությունը շարունակելու հնարավորությունները: Այսօր գերմաներենի իմացությունը օրակարգային է դարձել, քանի որ գերմանալեզու կրթությունը ապահովում է եվրոպական տնտեսությունը որակյալ մասնագիտական ներուժով, ինչը հանդիսանում է վերջինիս զարգացման կարեւորագույն նախադրյալը»,- նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

««Այբ» դպրոցն ընտրելով՝ մենք PASCH ցանցում ներգրավել ենք մի գերժամանակակից դպրոց, որն իր դասավանդման մեթոդաբանական եւ մանկավարժական հայեցակարգերով Հայաստանում փարոսի գործառույթ է կատարում»,- ասել է Հայաստանում Վրաստանի Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչ Յուլիա Քրամերը:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>