Երեխաներին դպրոց բերելու և այնտեղից վերցնելու համար հիմնական կայանատեղին ունի Drop off-ի և Pick up-ի գոտի, որից օգտվելու կանոններին հետևելը կայանատեղին կդարձնի երեխաների համար անվտանգ և բոլորի համար հարմարավետ:
Դպրոցին մոտենալիս դուք անցնում եք ՀՅՈՒՐԵՐԻ կայանատեղիի մոտով, բաց եք թողնում ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ կայանատեղիի մուտքը և մտնում ՀԻՄՆԱԿԱՆ կայանատեղի:
Ավտոմեքենաներով, այդ թվում` տաքսիով, երեխաներին պետք է դպրոց ԲԵՐԵԼ և այնտեղից ՎԵՐՑՆԵԼ բացառապես ՀԻՄՆԱԿԱՆ կայանատեղիում:
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ ԲԵՐԵԼԸ (DROP OFF)
Առավոտյան ժամը 8-ից մինչև 9-ը ՀԻՄՆԱԿԱՆ կայանատեղիից դեպի դպրոց տանող մուտքը բաց է:
- Երեխաներին թողնելու համար մեքենաները հերթով առաջանում են Drop off նշված ճանապարհագոտիով մինչև սկզբնամաս` «ԿԱՆԳ» գծանշումը:
- Առաջացե՛ք, մի՛ կանգնեք Drop off գոտու միջնամասում: Drop off-ը մինչև 8 մեքենայի տալիս է հնարավորություն միաժամանակ կանգ առնելու և երեխաներին անվտանգ իջեցնելու:
- Երեխաներին իջեցնելուց անմիջապես հետո շարունակեք ճանապարհը դեպի ելք՝ հետևելով գծանշումներին:
- Մեքենայից իջնելու, բեռնախցիկ բացելու կամ սպասելու համար կայանեք մեքենան դրա համար նախատեսված տեղերում:
Հիշե՛ք Drop off-ի կանոնները
- Առաջացեք մինչև սկզբնամաս` մինչև «ԿԱՆԳ» գիծը կամ դիմացի մեքենան
- Երեխաներին իջեցրեք միայն Drop off գծանշմամբ ապահով հատվածում։
- Մի՛ անջատեք շարժիչը և մի՛ իջեք մեքենայից։
- Մի՛ բացեք բեռնախցիկը։
- Մի՛ շրջանցեք դիմացի մեքենաները, պահպանե՛ք հերթը։
- Անմիջապես ազատեք Drop off-ի երթևեկելի գոտին:
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՊՐՈՑԻՑ ՎԵՐՑՆԵԼԸ (Pick up)
Երեխաներին դպրոցից պետք է վերցնել ՀԻՄՆԱԿԱՆ կայանատեղիում ժամը 15:00-ից մինչև 17:00-ը:
- Ժամանեք երեխայի դուրս գալուց ոչ շատ շուտ` կայանատեղին չծանրաբեռնելու համար։
- Կայանեք մեքենան միայն թույլատրելի հատվածում։
- Մի՛ զբաղեցրեք երթևեկելի հատվածները, նույնիսկ եթե համոզված եք, որ երեխան մոտենում է:
ԿԱՅԱՆԱՏԵՂԻԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
- Խստորեն պահպանեք երթևեկության կանոնները
- Եղեք զգոն, հատկապես հետադարձ կատարելիս
- Մի՛ խախտեք կայանման համար գծված սահմանները
- Մի՛ արգելափակեք կամ սահմանափակեք երթևեկելի գոտիները
- Եղեք հարգալից միմյանց նկատմամբ
- Մի՛ կայանեք չնախատեսված տեղերում
- Պահպանեք կայանատեղիի և շրջակա միջավայրի մաքրությունը
ՀՀ օրենսդրությամբ արգելված է ծխել դպրոցի մուտքի տարածքում՝ մինչև 5 մետր շառավղով:
Շնորհակալ կլինենք, եթե երեխաների ներկայությամբ ընդհանրապես չծխեք, իսկ անհնարինության դեպքում դա անեք հնարավորինս հեռու և օգտագործեք տեղադրված մոխրամանները:
Մեր պատասխանատու և հարգալից վարքագիծը կայանատեղիի օգտագործումը ոչ միայն կդարձնի երեխաների համար անվտանգ և բոլորիս համար հարմարավետ, այլև դրական օրինակ կծառայի երեխաներին. չէ՞ որ նրանք ուշադիր հետևում են մեծերի գործողություններին:
Կիսվել