Ուսումնական տարին մեկնարկեց աշակերտական մրցանակաբաշխությամբ

«Այբ» դպրոցում կարևորվում է հասարակական գործունեությունը։ Ուսումնական տարվա ընթացքում աշակերտները վարում են ակտիվ հասարակական կյանք, մասնակցում բազում կամավորական աշխատանքների և ըստ «Այբ»-ի ութ սկզբունքների կերտում իրենց անհատականությունը։

Ուսումնական տարին սկսեցինք սպասված ու հաճելի մրցանակաբաշխությամբ։ Պարգևատրվեցին «Այբ»-ի ութ սկզբունքներին առավել համապատասխանող վարք ու գործունեության ծավալած աշակերտները։ Հասարակական գործունեության թիմերում ակտիվ և արդյունավետ աշխատանք կատարած աշակերտներն էլ ստացան շնորհակալագրեր։

Պատվոգրերի և գովասանագրերի արժանացան նաև ուսումնական առաջադիմությամբ աչքի ընկած աշակերտները։

Կամավորական և հանրօգուտ աշխատանքը աշակերտի մեջ ձևավորում է պատասխանատու և նախաձեռնող, հոգատար և ճանաչող, հավասարակշռված և ստեղծարար անհատ ու քաղաքացի։ Հենց այս նպատակին են միտված «Այբ» դպրոցում գործող հասարակական գործունեության թիմերը, որոնցում աշակերտները դրսևորում են իրենց ամենատարբեր ոլորտներում՝ մեդիայից մինչև բնապահպանություն։

Աննա Մխիթարյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>