Հեռավար ուսուցումն ու մեր առողջությունը․ խորհուրդներ «Այբ» դպրոցի բժշկուհուց

T

«Այբ» դպրոցի համայնքի ժամին առցանց հյուրընկալել էինք դպրոցի բժշկուհուն՝ Ռուզաննա Մուրադյանին։ Նա պատմեց, թե ինչպես խուսափել առողջական խնդիրներից հեռավար դասերի ժամանակ։

Բժշկուհին նշեց, որ ստեղծված իրավիճակում բոլորս ստիպված ենք հարկ եղածից ավելի շատ ժամանակ անցկացնել համակարգչի առաջ, ինչը լի է մեր առողջության համար մի շարք վտանգներով։ Նա նշեց, որ կարող ենք հետևել մի քանի պարզ խորհրդի և կխուսափենք անցանկալի հետևանքներից։ Օրինակ՝ ցանկալի է, որ համակարգչի առաջ նստելիս մեր ոտքերը լինեն մի փոքր բարձրության վրա, դասաժամերից հետո գոնե 5 րոպեով տանը քայլելը ևս օգտակար է․ ինչպես նաև տեսողության խնդիրներից խուսափելու համար չպետք է մոռանալ պարբերաբար թարթել աչքերը։

«Կապույտ լույսի դեմ պաշտպանիչ ակնոցը ևս կարող է որոշ չափով խնայել աչքերը, իսկ եթե չեք կարող ձեռք բերել այդ ակնոցը, ապա փորձեք շատ թարթել աչքերը, համակարգչի առաջ աշխատելիս աչքերը չթարթելուց չորանում են, ինչը կարող է դառնալ գլխացավի պատճառ ու առաջ բերել շատ ավելի լուրջ առողջական խնդիրներ։ Բացի դրանից, կարող եք աչքը թացացնել՝ բնական արցունք կաթեցնելով, որը վաճառվում է դեղատներում»,- հավելեց նա։ Բժշկուհին նաև մեզ վարժությունների օրինակներ ցույց տվեց, որոնք կարող ենք կատարել, երբ հոգնածություն ենք զգում։ Պետք է շատ մոտ չնստենք համակարգչին, նաև պետք է անենք այնպիսի պարզագույն բաներ, ինչպիսին են շատ ջուր խմելը, ժամանակին սնվելը, համակարգչի առաջ ուղիղ մեջքով նստելը։

Բժշկուհու խորհուրդներին հետևելը շատ կարևոր է, քանի որ սրանք այն պարզագույն բաներն են, որոնք կարող ենք մենք անել մեր առողջությանը վնաս չհասցնելու համար։

Մարիաննա Աթայան, 9-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>