Ամփոփվել են 2021-2022 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի արդյունքները, և հայտնի են դիպլոմների արժանացած մեր աշակերտների անունները։ Նրանք արդյունքի են հասել իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ և գրանցել օլիմպիական հաջողություններ:
Սրտանց շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր ձեռքբերումներ առաջիկա տարիներին անցկացվելիք օլիմպիադաներում: Հույս ունենք, որ այս աշակերտների ոգևորությունն ու հետևողական աշխատանքը օրինակ կծառայեն մեր բոլոր աշակերտների համար, և հաջորդ տարիներին ավելի մեծ թվով աշակերտներ կմասնակցեն օլիմպիադաներին:
Օլիմպիական խմբակներ վարող ղեկավարներին և առարկայական ուսուցիչներին շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում ենք։ Նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մասնակից աշակերտները ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ և կարողացել գրանցել շոշափելի ձեռքբերումներ:
Ըստ դպրոցի գնահատման կարգի՝ հանրապետական փուլում I, II, և III կարգի դիպլոմներ ստացած աշակերտների երկրորդ կիսամյակի առարկայական գնահատականները կբարձրացվեն 5%-ով, իսկ գովասանագրի արժանացածներինը՝ 3%-ով: Բացի դրանից, այս աշակերտները նախարարության կողմից մի տարվա համար կստանան պարգևավճարներ:
Կիսվել