«Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցների աշակերտները՝ հանրապետական առարկայական օլիմպիադայի հաղթողներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մաթեմատիկա, ֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, աշխարհագրություն, պատմություն, ինֆորմատիկա առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողների և անվանական կրթաթոշակ ստացած աշակերտների անունները։

Պարգևատրվողների թվում են նաև «Այբ» և Դիլիջանի կենտրոնական դպրոցների աշակերտները։ Մասնավորապես աշխարհագրության օլիմպիադայում պարգևատրվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանցիներ Էթերի Սարգսյանը, Սուրեն Թադևոսյանը, Մերուժան Խաչատրյանը։ Կենսաբանության օլիմիպիադայի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել «Այբ» դպրոցի 12-րդ դասարանցի Անի Հարությունյանը։

Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում էլ պարգևատրվել է «Այբ» ընտանիքի մաս հանդիսացող Դիլիջանի կենտրոնական դպրոցի 5-րդ դասարանցի Արսեն Մելքոնյանը։ ԿԳՄՍ նախարարի հրամանով աշակերտները ստացել են անվանական կրթաթոշակ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>