Մասնագիտական կողմնորոշման բաժնի նախաձեռնությամբ «Այբ» ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին Նավարայի համալսարանի (Universidad de Navarra) ներկայացուցչի հետ:
Հանդիպման ընթացքում նա պատմեց համալսարանի տեղանքի, ֆակուլտետների, ուսանողական կյանքի առավելությունների մասին, ինչպես նաև մանրամասն նկարագրեց ու ներկայացրեց համալսարան ընդունվելու կարգն ու կրթաթոշակ ստանալու հնարավորությունները:
Ներկայացված ֆակուլտետներն էին՝
Իրավագիտության դպրոց
Հյուրի խոսքով՝ համալսարանը, բացի Իսպանիայի լավագույն մասնավոր համալսարանը լինելուց, նաև Իսպանիայի այն համալսարաններից է, որն ավարտելուց հետո անմիջապես հնարավոր է աշխատել սեփական մասնագիտությամբ: Համալսարանը գտնվում է Իսպանիայի Նավարա նահանգում և շրջապատված է բնությամբ, ինչն ուսանողներին թույլ է տալիս փախչել ամառվա շոգից ու տապից: Ուսանողներն այնտեղ հնարավորություն ունեն մասնակցելու տարբեր հասարակական միջոցառումների, ինչպես նաև սպորտային ու ինտելեկտուալ մրցույթների, որոնք զարգացնում են նրանց տարբեր անձնային ու մասնագիտական որակները, ստեղծագործականությունն ու լեզուն:
Համալսարանում գործում են և՛ իսպաներեն ուսումնական ծրագրեր, և՛ երկլեզու ծրագրեր (անգլերեն և իսպաներեն), սակայն համալսարանի խոսնակը վստահեցնում էր, որ նույնիսկ իսպաներեն չիմանալու դեպքում ուսանողներն արագ՝ ընդամենը 3-4 ամսում, սովորում են լեզուն:
Էլինա Մելքոնյան, 12-րդ դասարան
Կիսվել