Ծանոթություն Moxie-ի հետ կամ ինչպես գրավել Մարսը

«Այբ» դպրոցի գրադարանում Ինժեներական ակումբի անդամները առիթ ունեցան ծանոթանալու ժամանակակից ամենախելացի և մարդամոտ ռոբոտներից մեկի՝ Moxie AI-ի հետ: Ռոբոտը ստեղծվել է ամերիկահայ գիտնական, առաջատար ռոբոտաշինարար Պաոլո Փիրջանյանի հիմնադրած Embodied, Inc. ընկերության կողմից: Այն արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտ է, որի առաքելությունը 5-10 տարեկան երեխաներին օգնելն է անցնելու սոցիալական ադապտացիայի շրջանը՝ զուգահեռաբար ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերելով ուսման նկատմամբ և զարգացնելով հուզական ինտելեկտը: Նա կարողանում է հարմարվել անհատապես յուրաքանչյուր երեխայի: Moxie ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում:

Հանդիպմանը ռոբոտին ներկայացրեց և ներկաների հարցերին պատասխանեց Պաոլո Փիրջանյանի ներկայացուցիչ Արմեն Խրլոպյանը: Նա ճանաչված տվյալագետ է, ով իր բեղմնավոր միջոլորտային կարիերայի ընթացքում բազմաթիվ կազմակերպությունների օգնել է հաջողության հասնելու. դրանց շարքում են Global Fortune 100 Companies-ը, էլիտար ակտիվների մենեջերներ, ստարտափներ, ինչպես նաև պետական կազմակերպություններ: Նա ներկայացնում էր Moxie-ին, որը կարողանում է հասկանալ երեխաների զգացմունքները և խորհուրդներ է տալիս տարբեր իրավիճակների համար: Ռոբոտի ծրագրի մշակմանը մասնակցել են բազմաթիվ հոգեբաններ և մանկավարժության ոլորտի մասնագետներ, որպեսզի այն առավելագույնս անվտանգ և արդյունավետ լինի երեխաների համար: Նրա հետ կարելի է խոսել տարբեր դպրոցական առարկաների մասին և հարցեր ուղղել դրանց մասին: Moxie-ն օրեցօր զարգանում է, իսկ շուկայում նմանատիպ սարքավորումների պահանջարկն անդադար աճում է: Թեև Moxie-ն դեռևս միայն անգլերեն է խոսում, սակայն արդեն հասցրել է «բնակվել» ավելի քան 8000 ընտանիքներում:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>