Ֆիլմեր դիտելը ազատ ժամանակն անցկացնելու հիանալի միջոց է: Դրանք օգնում են ցրվել առօրյայի հոգսերից, բացահայտել նոր գաղափարներ, զարգացնել երևակայությունը, ինչպես նաև ֆիլմի հերոսների հետ ապրել մեկ այլ աշխարհում: Երբեմն դժվարանում ենք գտնել մեր տրամադրությանը, ժամանակին, սիրելի ժանրին համապատասխան ֆիլմեր: Ուստի որոշեցի հարցում կատարել այբեցիներից ու ձեզ ներկայացնել նրանց սիրելի ժանրերը և նախընտրած ֆիլմերը, որոնք կարող եք դիտել ազատ ժամանակ:
Դետեկտիվ
Շերլոկ Հոլմս (Sherlock Holmes)
Դետեկտիվ ժանրի ֆիլմերից թերևս լավագույններից են Շերլոկ Հոլմսի մասին պատմող ֆիլմերը: Դրանք օգնում են զարգացնել տրամաբանությունը, մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողությունը:
Շարունակելով Շերլոկ Հոլմսին՝ նրա քրոջ՝ Էնոլայի արկածներով լի կյանքի մասին պատմող այս ֆիլմը նույնպես դետեկտիվ ժանրի արագորեն սիրված ֆիլմերից է:
Դա Վինչիի ծածկագիրը (The Da Vinci code)
Ֆիլմում գլխավոր հերոսը պետք է բացահայտի սպանությունը՝ օգտվելով պատմա-կրոնական նշանակության սիմվոլներից և իրերից:
Դրամա/մելոդրամա
Թռիչք կկվի բնի վրայով (One flew over the Cuckoo’s nest)
Հոգեբանական նշանակության այս ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված Ռենդլ ՄակՄյորֆիի մասին է, որն ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու սահմանած կանոնների դեմ և ցանկանում է«հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում։
Ֆիլմը պատմում է Մարչերի ընտանիքի չորս քույրերի մասին, որոնք ապրում են 1870-ական թթ Նոր Անգլիայում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։
Ֆիլմը պատմում է Քեթիի մասին, որն իր հիվանդության պատճառով ողջ կյանքում ցերեկները դուրս չի եկել: Շուտով նրա կյանքը փոխվում է:
Արկածային
Կարիբյան ծովի ծովահենները (Pirates of the Caribbean)
Ֆիլմ, որն անհնար է չսիրել և որից անհնար է հոգնել: Այն ունի 5 մաս: Բոլորն էլ արժե դիտել:
Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանց (Fantastic beasts and where to find them)
Ջոան Ռոուլինգի հերթական ֆենթեզի ժանրով գրված ստեղծագործության հիման վրա ստեղծվել է արկածներով լի այս ֆիլմը:
Այսքանն եմ առանձնացրել առաջարկված բազմաթիվ տարբերակներից: Հաճելի դիտում…
Հեղինե Ավագյան, 10-րդ դասարան
Կիսվել