Մենտորության ծրագրի մեկնարկը տրվեց 12-րդ դասարանի աշակերտներին ներկայացնելով ծրագիրն ու նրա առաքելությունը: Դասարանային ժամերի ընթացքում «Այբ»-ի շրջանավարտների ակումբի խորհրդի անդամ և 2014 թ. շրջանավարտ Սերգեյ Բարսեղյանը և «Այբ»-ի շրջանավարտների ակումբի խորհրդում 2016 թ. շրջանավարտների ներկայացուցիչ Լիլիթ Մհերյանը ներկայացրին «Այբ»-ի շրջանավարտների ակումբը, իսկ 2016 թ. շրջանավարտ–մենտոր Անահիտ-Աննա Մկրտչյանը՝ մենտորության ծրագիրը։ Նրանք նաև պատասխանեցին աշակերտների հարցերին:
Մենտորության ծրագրի շրջանակում տեղի ունեցավ նաև ներածական հանդիպում որպես մենտոր ընդգրկվող շրջանավարտների հետ։ Տ. Մեսրոպ քհն. Արամյանը, Արամ Փախչանյանն ու Դավիթ Սահակյանը ներկայացրին մենտորության գաղափարախոսությունը, կիսեցին իրենց փորձը և պատասխանեցին հարցերին:
Ներածական հանդիպումների ավարտից հետո տեղի կունենա սաների ու մենտորների բաշխումը, և յուրաքանչյուր շրջանավարտ պատահական ընտրության սկզբունքով կունենա իր մենտորին: Սաների և մենտորների առաջին հանդիպումը տեղի կունենա ավարտական հանդիսությունից հետո կատարվող մենտորության արարողության ժամանակ, երբ մենտորներն իրենց սաներին հանձնում են շրջանավարտի կախազարդը:
«Այբ»-ի մենտորության ծրագիրը «Այբ»-ի կարևորագույն հիմնաքարերից է, որը գործում է ի նպաստ «Այբ»-ի առաքելության իրականացման։ Ծրագրի շրջանակում «Այբ» համայնքի անդամները՝ ի դեմս «Այբ» դպրոցի բարերարների և շրջանավարտների, կամավոր սկզբունքով ստանձնում են «Այբ» դպրոցի և «Այբ»-ի ծրագրերի շրջանավարտների հանդեպ մենտորություն իրականացնելու պատասխանատվություն:
Մենտորության ծրագրի առաքելությունը ուսյալ և արարող, պատասխանատու և առաքինի սերունդներ կերտելն է:
Ծրագրի նպատակներն են՝
Մենտորության ծրագրի առաջին օրվանից մենտորի պարտականությունն իրենց ուսերի վրա վերցրին «Այբ» համայնքի բարերարները: Իսկ 2019 թ.-ին մենտորության ծրագրում որոշ փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց՝ 5 և ավելի տարվա շրջանավարտները նույնպես կարող են նորավարտ սերնդի համար դառնալ մենտոր։ Ուստի 2013-2016 թթ. սերունդների շրջանավարտները 2019-2021 թթ. սերունդների համար դարձան մենտորներ: Այսպիսով՝ մինչ այսօր արդեն ունենք 58 շրջանավարտ-մենտոր:
Ըստ ծրագրի ընթացակարգի՝ այս տարի ծրագրին մասնակցելու են 2017 թ․ շրջանավարտները՝ ստանձնելու մենտորի դերը:
Կիսվել