Աշակերտները հյուրընկալել են նախկին նախագահ Սերժ Սարգսյանին

«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները հայոց պատմություն առարկայի շրջանակում ուսումնասիրում են արցախյան բանակցային գործընթացը: Հետազոտական աշխատանքի համար աշակերտները սեփական նախաձեռնությամբ դիմել են Հայաստանի Հանրապետության բոլոր վերջին ղեկավարներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին՝ արցախյան հիմնախնդրի բանակցային փուլերի մասին իրենց հետաքրքրող հարցերին պատասխանելու խնդրանքով:

Աշակերտների նախաձեռնությանն արագ արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով սովորողների հարցերին: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է նախաձեռնող խմբի աշակերտների և ուսուցչի կողմից և պարզաբանել արցախյան բանակցությունների՝ 2008-2018 թթ. փուլին վերաբերող հարցերը: Նախագահն աշակերտներին նվիրել է նաև նոր հրատարակված «Բանակցային առաջնագծում» գրքի առաջին օրինակները։

Շնորհակալ ենք նախագահներին աշակերտներին ընդառաջելու և ուսումնական նախաձեռնությանն աջակցելու համար: Հետազոտական նախագիծն ընթացքի մեջ է:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>