Ռուսաց լեզվի շաբաթվա ամփոփիչ միջոցառումներն ամփոփվեցին արևելյան սլավոնների «Մասլենիցա» տոնով։
Մինչ այդ միջին և տարրական դպրոցի աշակերտներն ամբողջ շաբաթվա ընթացքում ռուսերենի զարգացմանը միտված միջառարկայական տարբեր նախագծեր են իրականացրել։ Դրանցից էին երաժշտա-բանաստեղծական «մենամարտերը», մտավոր խաղերը, նաև արվեստի անկյունը, որտեղ աշակերտները նկարչության միջոցով բացահայտեցին ռուսական հուշանվերները և դրանց պատմությունը։ Դպրոցում նաև ցուցադրվեցին աշակերտների պատրաստած պաստառները, որոնք ծանոթացնում էին ռուսական տոներին։
Մասլենիցա տոնով էլ եզրափակվեց առարկայական միջոցառումների շարքը։ Ուսուցիչները Երեխաների հետ դպրոցի կայանատեղիում վառեցին խրտվիլակ և «դուրս վռնդեցին» ձմեռը՝ պատրաստվելով գարնանամուտին։
Կիսվել