«Այբ» ավագ դպրոցի աշակերտները թողարկեցին «Այբ» գրական տարեգրքի երկրորդ համարը։ Դպրոցի հասարակական գործունեության Գրադարանի թիմի այս նախաձեռնությունը հնարավորություն ընձեռեց բոլոր ստեղծագործ աշակերտներին ազատություն տալու իրենց երևակայությանն ու թղթին հանձնելու իրենց ամենատարբեր մտահղացումները։
Աշակերտներն ազատ էին՝ ընտրելու իրենց ստեղծագործությունների ժանրը, լեզուն, գաղափարական ուղղվածությունը։ Արդյունքը մեկն էր. հանդես, որը կհետաքրքրի ամենատարբեր ճաշակի տեր ընթերցողներին ու կօգնի մի պահ կտրվելու առօրյա հոգսերից՝ տեղափոխվելով երիտասարդ հեղինակների երևակայական աշխարհը։
Տարեգրքի երկրորդ համարը առկա է առցանց տարբերակով, ինչը ընթերցանությունն առավել հասանելի ու հնարավոր է դարձնում բոլորի համար։ Հանդեսի ստեղծման գործընթացի կազմակերպիչը Գրադարանի թիմի անդամներից կազմված աշխատանքային խումբն է։ Տարեգիրքը ներառում է տարատեսակ ստեղծագործություններ՝ պոեմներից մինչև պատմվածքներ։ Ստեղծագործությունների վերնագրերն ինքնին հետաքրքրություն են ստեղծում, իսկ հետաքրքիր ու գեղեցիկ ձևավորումն ավելի հաճելի է դարձնում ընթերցանությունը։
Նարե Սուքիասյան, 12-րդ դասարան
Կիսվել