Լիլիթ Մինասյան․ Աղբյուրների օգտագործումը պատմության դասին

«Այբ» դպրոցի հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մինասյանի գիտական հոդվածը հրապարակվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսում։Ներկայացնում ենք մեր սիրելի ուսուցչի հոդվածը՝ նրա նախաբանով։

***

Պատմության դասավանդմանն առնչվող ամենատարբեր հիմնախնդիրներ իմ գիտական և մանկավարժական հետաքրքրության կենտրոնում են արդեն երկար տարիներ։ Այդ ոլորտում ամենատարբեր հետազոտությունների և փորձարկումների հիման վրա են ընտրվել, մշակվել, ներդրվել այն սկզբունքները, մոտեցումները, հայեցակարգը, որոնք այսօր հիմք են ծառայում «Այբ» դպրոցում համաշխարհային և հայոց պատմության առարկայական ծրագրերի ու դասավանդման համար։

Արդեն վաղուց հասունացել է այդ ուղղությամբ կատարված իսկապես խորքային աշխատանքս ու կուտակած փորձառությունս «Այբ»-ից դուրս ծանոթ և անծանոթ գործընկերներիս հետ կիսելու անհրաժեշտությունը։ Այս հոդվածի հիմքում իմ հետազոտական ուղղություններից մեկն է՝ պատմության դասին առաջնային և երկրորդային աղբյուրների կիրառման ազդեցությունը սովորողների պատմական և քննադատական մտածողության զարգացման վրա։ Քննադատական մտածողությունը ներառված է այն հմտությունների (կարողությունների) շարքում, որոնք անհրաժեշտ են նաև հետդպրոցական կրթության, աշխատանքային գործունեության և արդի աշխարհում հաջողելու համար։

Նշված թեմայի ուղղությամբ առաջին փորձարկումները սկսել եմ 2014 թ․-ին, երբ մեկնարկեց «Այբ» դպրոցի միջին բաղադրիչի գործունեությունը, և շարունակում եմ մինչ օրս։ Առաջիկայում մտադիր եմ ի մի բերել և հրատարակության նախապատրաստել այս ուղղությամբ ավելի ընդգրկուն մի աշխատանք։ Հուսով եմ՝ ժամանակի սղությունն արգելք չի լինի։

Հոդվածը կարդացեք այստեղ

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>