Ինչու՞ են մարդիկ որոշում անծանոթի մեկի տարեդարձը դարձնել հիշարժան: Ինչու՞ է զույգը թեյավճար թողնում չափազանց վատ սպասարկման համար կամ ինչպե՞ս կարող է դեռահասը կատարել 600 ֆունտ արժողությամբ գնումներ՝ բարեգործության նպատակով: Ստորև ներկայացված իրական դեպքերը, որոնք տարօրինակ են թվում, բայց ունեն իրենց հստակ պատճառները, ապացուցում են, որ աշխարհն ավելի գեղեցիկ է, քան կարող ենք պատկերացնել:
Սանդի փոթորիկից հետո մարդիկ պատրաստում են հեռախոսի լիցքավորման կետեր
Երբ 2012-ի հոկտեմբերին Սանդի փոթորիկը միլիոնավոր մարդկանց զրկեց էլեկտրաէներգիայից, այն մարդիկ, ովքեր դեռ էլեկտրաէներգիա ունեին Նյու Յորքում, օգտագործում էին երկարացման լարեր՝ իրենց տներից դուրս լիցքավորման կետեր ստեղծելու համար, որպեսզի անծանոթները գան և կարողանան լիցքավորել իրենց հեռախոսները։
USA Today թերթը ներկայացրեց մի շարք այսպիսի ուժային կայացման կետեր, որոնք այս աղետից հետո վճռորոշ էին միմյանց հետ կապվող ընտանիքների և ընկերների համար։
Անծանոթը թաքցնում է £5՝ գրախանութի գրքերում
Քրիս Թոփինգը (Chris Topping) ստացավ ավելին, քան ակնկալում էր, երբ բացեց գիրքը տեղի գրախանութում: Քսանչորսամյա երիտասարդը՝ Լիվերպուլից, 2016 ի փետրվարին աչքի էր անցկացնում մանկական գրքեր The Fox-ը և the Star-ը, երբ ձեռքն ընկավ գրքի էջերում թաքցրած անանուն գրառում․ «Բարև, եթե դու գտել ես այս գումարը, ապա իմացիր, որ տիեզերքը ժպտում է քեզ այսօր: Վայելիր մեկ բաժակ թեյ իմ հյուրասիրությամբ կամ թող գումարը գրքի մեջ՝ թույլ տալով մեկ ուրիշին ժպտալ: Քեզ լա՛վ օր»:
Քրիսն ասաց, որ գրառումը իսկապես ստիպեց իրեն ժպտալ ամբողջ օրը և նա որոշեց կատարել որևէ իմաստալից բան այդ գումարով:
«Տուն գնալու ճանապարհին մենք գնեցինք սենդվիչներ և ըմպելիքներ մի քանի անտուն տղաների և աղջիկների համար», -ասաց նա:
«Ես հանդիպում եմ մի քանի անտուն մարդկանց նույն տեղում, այդ պատճառով որոշեցի գնել այնքան սնունդ, որ բավականացնի բոլորին… կարծում եմ, որ մարդը, ով դրել էր գումարը գրքի մեջ, ուրախ կլիներ, եթե իմանար, որ հենց այդ նպատակով է ծախսվել»:
Անծանոթը վճարեց մի կնոջ ընթրիքի համար:
Կինը, ով հիվանդ էր քաղցկեղով, ապշել էր՝ իմանալով ,որ իր և ընտանիքի ընթրիքի հաշիվը փակել է մի անծանոթ: Նա եղել էր չինական ռեստորանում՝2016-ի դեկտեմբերին:
Բարի սպասառուն բացատրում է, որ իր կինը նույնպես պայքարել է քաղցկեղի դեմ և մահացել 5 տարի առաջ: Նա հայտնում է, որ դա պարզապես ամանորյա նվեր է՝ քաղցկեղի բուժումից մազերը կորցրած կնոջ՝ Ջերինա Էդվարդսի համար:
Էդվարդսը, Օկլահոմայից գրում է իր ֆեյսբուկյան էջում.
- Քաղցկեղը ցույց տվեց ինձ, որ կան շատ լավ մարդիկ աշխարհում:Ով էլ լինես դու՝ ես շնորհակալ եմ քեզ:
Շեֆիլդա անունով այրին ուղարկեց հազարավոր քարտեր և նվերներ տատիկի 100-ամյա տարեդարձի առթիվ:
Վինի Բլագդենը (Winnie Blagden) չուներ երեխաներ, ապրում էր Շեֆիլդում միայնակ, շատ քիչ էր կապված արտաքին աշխարհի հետ: Կարելի է ասել, որ շփվում էր միայն իրեն խնամող մարդկանց հետ:
«Մենք կցանկանայինք դարձնել նրա տարեդարձը իսկապես հատուկ:Կարո՞ղ եք օգնել»,- նման գրառմամբ հանդես էր եկել BBC կայքը:
«Նախ և առաջ, մենք կցանկանայինք Վինին ձեռք բերեր ծննդյան օրվա բազմաթիվ քարտեր և նամակներ, որոնք կբացվեն նրա մեծ օրը: Եթե դու այս էջում ես, մեզ տեղեկացրու ներքևում և կիսվիր այս հաղորդագրությամբ, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շատ մարդկանց ներգրավվել»:
Հաղորդագրությունը տարածվել էր գրեթե 50,000 անգամ և ստացվել էր հարյուրավոր պատասխաններ նաև առաջարկներ 100 վարդ, հարմարեցված հոդաթափեր նվիրելու, կաբարե ներկայացում իրականացնելու, անվճար ճաշելու կամ ընթրելու, մասնագիտացված լուսանկարչի հետ սեանսի, լիմուզինով ուղևորության և բազում շնորհավորական բացիկների վերաբերյալ:
BBC Radio Sheffiel-ը նվերները հանձնում է 99-ամյա տատիկի ծննդյան օրվան ընդառաջ՝ 2015թ. մայիսին:
Զույգը 100 դոլար թեյավճար է թողնում չափից շատ աշխատող մատուցողին
2014-ին Մակենցին և Սթիվեն Շուլցը նշում էին իրենց ամուսնության տարելիցը ռեստորանում, որտեղ ծառայությունը անտանելի դանդաղ էր իրականացվում: Զույգը, Այովա նահանգի Սեդար Ռապիդս քաղաքից, սպասում էր 20 րոպե ջրի համար, 40 րոպե ՝ նախուտեստների և ավելի քան մեկ ժամ ՝ պատվիրած կերակուրների համար:
Նյարդայնանալու փոխարեն իրենց մատուցող Քայլ Հանսոնին թողնում են 100 դոլլար թեյավճար:
«Մեր շրջապատի մարդիկ ծաղրում էին ռեստորանը, և իսկապես սպասարկումը անչափ վատն էր», - բացատրեց Մակենցին՝ ֆեյսբուքյան գրառման մեջ: «Այո, դա շատ սարսափելի էր: Բայց նաև ակնհայտ էր, որ խնդիրը ռեստորանն էր՝ իր փոքր անձնակազմով, և ոչ մատուցողը: Նա խելագարի պես պտտվում էր և երբեք չէր բարկանում: Մի պահ հաշվեցինք և պարզվեց, որ կար 12 սեղան: Ավելին քան միայն մեկ հոգի ի վիճակի էին համակարգել այդ ամենը:»:
Երբ ես նստեցի այնտեղ և հետևում էի, թե ինչպես է նա հետ ու առաջ վազում և ներողություն խնդրում սպասեցնելու համար, Սթիվենին ասացի․ «Օ՛, մի ժամանակ մենք էլ էինք զբաղվում սեղանների սպասարկմամբ»։ Մակենզին շարունակեց․ «Ես բացարձակապես չեմ կարոտում դա և երբեք էլ չեմ սիրել այդ աշխատանքը։ Ես դա թեյավճարների համար էի անում»։
Տեղեկանալով, որ Հանսոնը, հավանաբար, այդ գիշեր շատ թեյավճարներ չի ստանա, Շուլցերը պայմանավորվեցին նրան թողնել մեծ թեյավճար։
Անծանոթն ի վերջո գտավ ոչ այնքան հայտնի գիրքը՝ հարցումը թվիթերում կարդալուց հետո:
2017-ի հունվարին լոնդոնցի գրող Էլի Գոլդսթոնը դիմում է թվիթերյան իր հետևորդներին՝ ոչ այնքան հայտնի գիրք գտնելու խնդրանքով:
«Սա ամենագեղեցիկ գիրքն է, որը երբևէ տեսել եմ»,-գրում է Գոլդսթոնը՝ կիսելով նկար Karp-ից: Վերջինս կենդանիների պատմությունների մասին հավաքածու է՝ նախատեսված երեխաների համար: Գիրքը կազմել է էստոնացի մի գրող: «Կարո՞ղ է որևէ մեկը գտնել այն ինձ համար», - հավելել է Էլի Գոլդսթոնը:
Գոլդսթոնն իրականում չէր սպասում, որ մարդիկ կապի մեջ կլինեն իր հետ, ուստի անձնական հաղոդագրությունները Կուրտ Կալվետ անունով կնոջից, զարմանալի էին նրա համար:
«Բարև,-գրում է Կալվետը, - Ես շատ պատահական հայտնվեցի Ձեր էջում, և այն ուսումնասիրելուց հետո զարմացա՝ տեսնելով հրապարակումը էստոնական գրքի վերաբերյալ: Գրում եմ Ձեզ, որպեսզի իմանամ իսկապե՞ս ցանկանում եք գրքի հրատարակված տարբերակը: Ես ապրում եմ Էստոնիայում և կարող եմ գնել մեկ օրինակ Ձեզ համար»
«Սա պատմություն է անծանոթ մարդու մեծահոգության մասին», ասել է Գոլդսթոնը:
Դեռահասը հավաքում է հարյուրավոր արժեկտրոններ, որպեսզի 600 ֆունտ արժողությամբ գնումներ կատարի բարեգործության համար
Տեխնիկական-խնայող, դեռահաս Ջորդան Քոքսը ժամեր էր ծախսում արժեկտրոնների համար անվերջանալի վեբ կայքեր և ամսագրեր ուսումնասիրելու վրա ՝ գնումներ կատարելու մեծ փաթեթներ ձեռք բերելու համար, որպեսզի 2013թ-ի Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ կարիքավոր ընտանիքներին նվիրատվություն կատարեր:
Երիտասարդը կատարել է 600 ֆունտ արժողությամբ գնումներ ՝ ընդամենը 4 հատ 470 արժեկտրոնով։ Նա նվիրաբերեց սննդամթերքն ու կենցաղային իրերը, որոնք լցնում էին երեք խոշոր տրոլեյբուսներ,
Քիմմաքրողն անվճար մաքրում է առաջարկում աշխատանք որոնողներին
2009թ․-ին Նյու Յորքից քիմմաքրողը ցուցանակ էր փակցրել իր խանութի պատուհանին, որի վրա գրված էր․ «Եթե գործազուրկ եք և հարցազրույցի համար մաքուր հանդերձանքի կարիք ունեք, մենք այն կմաքրենք անվճար»։ 48-ամյա սեփականատեր Կառլոս Վասկեսը ասաց, որ դա հարևաններին օգնության ձեռք մեկնելու միջոց է, իրենց բախտը գտնելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում նրանց այն աջակցության համար, որ ես ձեռք եմ բերում այստեղ ՝ թույլ տալով, որ իմ գործը շարունակվի ՝ իրենց հագուստը բերելով ինձ մոտ»,- ասաց նա։ Առաջին անգամ, երբ նա ծանուցում էր տեղադրել, 9/11-ից հետո էր, երբ ասում է, որ կորցրել է առնվազն 32 հաճախորդ:
Աղբյուրը՝ այստեղ:
Թարգմանեցին Աիդա Ավետիսյանը, Կարինա Ավալյանը
Կիսվել