«Կաքավագիր» ակումբը մշակում է ազգային պարերի քարտեզ

«Կաքավագիր» նախագծային ակումբի գլխավոր նպատակն է ճշգրտորեն պահպանել և հետագա սերունդներին փոխանցել հայ ազգային պարերը։ Այդ նպատակն իրականացնելու գործիքը Սրբուհի Լիսիցյանի՝ շարժումների գրառման համակարգն է՝ «կաքավագիրը»։

2022-2023 ուստարվա առաջին մի քանի ամիսներին սովորեցինք այդ համակարգից օգտվել, իսկ նոյեմբերին առիթ ունեցանք Գյումրիում բաց դաս անցկացնելու, որի ընթացքում բացատրեցինք, թե ինչպես են պարեր գրառում, ներկայացրինք «Կաքավագիր» ակումբի նպատակները և նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքը։

Առաջին կիսամյակի ընթացքում, երկար քննարկումներից հետո, ձևակերպեցինք ակումբի այս տարվա գաղափարը՝ «Պարահեն ինքնություն» նախագիծը, որի շրջանակում կաքավագրեր կազմելուց բացի ուսումնասիրելու ենք աշխարհագրության, բնության, պատմության և մարդկանց կենցաղի արտացոլումը պարերում։ Նպատակն է հանրությանը ծանոթացնել պատմական տարածաշրջաններին և ապացուցել պարի նշանակությունն ազգի ինքնության ձևավորման և արտահայտման գործում։ Ուսումնասիրության համար ընտրվեց Կարնո տարածաշրջանը։ Մի քանի շաբաթների ընթացքում կազմել և մշակել ենք այդ տարածաշրջանի շուրջ 10 պարերի կաքավագրեր, որոնք գրեթե պատրաստ են։ Այժմ սկսել ենք Կարնո տարածաշրջանի և Ջավախքի բնության, պատմության, բնակիչների ապրելակերպի և հավատալիքների մասին գրականության ուսումնասիրությունը։ Նախատեսվում է ուսումնասիրության արդյունքում կատարած եզրակացությունները մինչև տարվա վերջ ամփոփել առանձին գրքույկում։

Նանե Խաչատրյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>