Ջազ ֆոտո․ ազատության երաժշտությունը լուսանկարողները

Ջազ։ 19-20-րդ դարերում ձևավորված երաժշտական ժանր, որն իր տեսակով ազատ ոճ է՝ հարուստ իմպրովիզացիաներով։ Ջազում երաժիշտներին անվանում են «կատուներ», որը կապված է ջազային երաժիտների գիշերային համերգների և հասարակությունից նրանց «կտրված» լինելու հետ։

2012 թվականից ի վեր ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը, ինչի կապակցությամբ էլ ստորև ներկայացնում եմ մի քանի լուսանկար՝ պատմելու ջազմենների, նրանց կյանքի, ստեղծագործությունների ու կերտած աշխարհի մասին։

1․ Շեփորահար Մայլս Դեյվիս (Miles Davis)

Լուսանկարն արել էԴոն Հանստայնը (Don Hunstein) 1958ի-ն։ Նկարի յուրահատկությունն այն է, որ շատ բարդ է գտնել նկար, որտեղ Մայլսը ժպտում է։ Որոնք էլ կան, մեծ մասամբ արված են Դոնի կողմից։ Այս լուսանկարում Դեյվիսը ձայնագրում է իր ամենասիրելի "Porgy and Bess" ալբոմը։

Նկարի հույզերն ավելի լավ հասկանալու համար առաջարկում եմ լսել ալբոմից մի հատված․

2․ Ստեղծագործական նկարներ ջազային դաշնակահար Բիլ Էվանսից։

Արվել են 1959-ին ամերիկացի Ստիվ Շապիրոյի կողմից, Էվանսի ստուդիայում, նոր ալբոմ գրելու ընթացքում։

Էվանսի լավագույն գործերից մեկը՝

3․ Հերբի Հանկոկ (Herbie Hancock)

Լ

Լուսանկարն արել է 1964-ին Ֆրենսիս Վոլֆը, որը հայտնի է որպես ջազային երաժիշտների լուսանկարիչ:

4․ Չիկագո, Օպերայի դահլիճ, 1957, երաժիշտները բեմից դուրս

(ձախից աջ) Արմանդո Պերազա, Հելեն Մերիլ, Քենոնբոլ Ադդերլի, Ալ Մակկիբոն, Թոտս Թիլմանս և Օսկար Պետերսոն (Armando Peraza, Helen Merrill, Cannonball Adderley, Al McKibbon, Toots Thielmans and Oscar Peterson)

Լուսանկարի հեղինակ՝ ամերիկացի լուսանկարիչ Թեդ Ուիլյամս

5․ Հանրահայտ սաքսոֆոնահար Ջո Հենդերսոնը գերմանացի Ֆրենսիս Վոլֆի (Francis Wolff) աչքերով

6․ Չեթ Բեյկեր (Chet Baker) ամերիկացի ջազային շեփորահար և երգիչ

«Նյու Յորքում գրեթե անհնար է, որ սպիտակները մտնեն ջազի աշխարհ։ Սակայն ջազը երաժշտություն է, յուրաքանչյուր ոք այն կարող է նվագել։ Հիմարություն է ասել, թե սևերն են ստեղծել ջազը։ Նոր Օռլեանում ջազի հիմնադրման պահից ի վեր կային սպիտակներ, որոնք սևերին հավասար ջազ էին նվագում և կարողացան համբավ ձեռք բերել։ Ամբողջ խնդիրը գալիս է «ջազ» բառից։ Ինձ դուր չի գալիս այդ բառը, այն չափից դուրս սահմանափակ է»: — Չեթ Բեյքեր

Լուսանկարի հեղինակ՝ ամերիկացի Բոբ Ուիլոբի (Bob Willoughby)

7․ Դոն Հանստայնի (Don Hunstein) լուսանկարը Դեյվ Բրուբեկի խմբի «Time Out» ալբոմի ձայնագրման ընթացքից․ այն հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի ալբոմներից մեկը։

8․ Դյուկ Էլինգտոն, Օլիմպիական թատրոն, Փարիզ, Ֆրանսիա, 1958 թ․

Լուսանկարի հեղինակ՝ Հերման Լեոնարդ

Էռնա Թովմասյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>