«Այբ» դպրոցում անցկացվեց ամենամյա «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառը (Ayb Internship Fair 2023): Տոնավաճառի շրջանակում հյուրընկալել էինք ՏՏ, մարկետինգի, բժշկության, կրթության, տնտեսագիտության, ավիացիայի և այլ ոլորտների առաջատար կազմակերպությունների։ Այս տարի տոնավաճառին մասնակցեցին 14 կազմակերպություն, որոնք պատրաստակամություն են հայտնել առաջարկել ամառային պրակտիկա և՛ աշակերտներին, և՛ շրջանավարտներին։
Տոնավաճառի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել «Այբ» ավագ դպրոցի աշակերտներին ու շրջանավարտներին և «Այբ» հիբրիդային ծրագրի մասնակիցներին՝
- որպես փորձնակ աշխատելու կազմակերպություններում,
- ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ,
- ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային և մասնագետներին,
- կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում,
- սեմինարների և պանելային քննարկումների միջոցով ծանոթանալու տարատեսակ ոլորտների և մասնագիտությունների:
Ծրագիրը բաղկացած էր երկու մասից՝ պանելային քննարկումներ և դասընթացներ, ու
փորձնակության տոնավաճառ:
Պանելային քննարկումներ ու դասընթացներ անցկացվեցին հետևյալ թեմաներով՝
- «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը վերափոխում աշխատաշուկան և ինչպե՞ս կրթական համակարգը պետք է ադապտացվի դրան» Պանելիստներ՝ Արամ Փախչանյան, Մարտին Միրաքյան
- «Կերպարվեստի բնագավառի մասնագիտությունները» Դասընթացավար՝ Ելենա Այդինյան
- «Մասնագիտական կրթության հնարավորությունները բժշկագիտության և առողջության պահպանման ոլորտում» Դասընթացավարներ՝ Քեյթ Թաիրյան, Մերի Առաքեյան
- «Արևային Էներգետիկայի համաշխարհային տենդենցները․ արևային էներգետիկան Հայաստանում» Դասընթացավար՝ Հայկ Հայրապետյան
- «Ի՞նչ պետք է իմանալ իրավաբան դառնալուց առաջ» Դասընթացավարներ՝ Մարգարիտա Մովսիսյան, Սյուզաննա Քոսյան
- «Գյուղատնտեսության թերագնահատված հնարավորությունները» Դասընթացավար՝ Սոնա Թելունց
- «Սովորել և աշխատել» Դասընթացավար՝ Նաիրա Խաչատրյան
- «Մենեջմենթ, մարքեթինգ և հյուրընկալության ոլորտի կաննոնները» Դասընթացավար՝ Օնիկ Առաքելյան
- «Նոր հնարավորություններ․ ինչպե՞ս կառուցել կարիերա ՖինՏեք-ում» Դասընթացավար՝ Վահան Մելքումյան
Կիսվել