Մասնագիտությունների հրավառություն «Այբ» դպրոցում․ տեղի ունեցավ ամենամյա «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառը «Այբ» դպրոցի աշակերտների, շրջանավարտների, «Այբ» հիբրիդային կրթության մասնակիցների համար։ Ամեն այբական տարվա վերջին «Այբ» համայնքի կյանքում այս տոնավաճառն իր ուրույն տեղն ու դերն ունի, քանի որ աշակերտներին և շրջանավարտներին հնարավորություն է տրվում սկզբում մասնակցելու մի շարք դասընթացների, այնուհետև նաև գրանցվելու և մասնակցելու բազմաթիվ կազմակերպությունների փորձնակության ծրագրերի։
Բացման խոսքով հանդես եկավ գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ապա հեռավար բանախոսություն վարեց «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ, բարերար Արտակ Հովհաննիսյանը։ epam տեխնոլոգիական ընկերության հիմնադիր նախագահը խոսեց ապագայի մասնագիտությունների մասին ու տոնավաճառի մասնակից պատանիներին հուշեց, թե ինչ հմտություններ և գիտելիքներ պետք է կուտակեն աշխատաշուկայում մոտ հեռանկարում մրցունակ լինելու համար։
Այնուհետը տոնավաճառի մասնակից կազմակերպությունները վարեցին թեմատիկ սեմինարներ․
Աշակերտներին նախապես տրվել էր հնարավորություն գրանցվելու կազմակերպությունների սեմինարին, և յուրաքանչյուրն ընտրել էր այն դասընթացը, որն իրեն հետաքրքիր էր և կարող էր օգնել հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Դասընթացներն ընթացան 4 ժամագոտիով։ յուրաքանչյուր ժամագոտիում տարբեր դասասենյակներում տարբեր կազմակերպություններ ներկայացրին իրենց գործունեությունը, անցած ճանապարհը և հմտությունները, որոնք հետագայում կօգնեն աշակերտներին։
Դասընթացների փուլին հաջորդեց բուն տոնավաճառը։ Տոնավաճառին մասնակցեցին մոտ երեք տասնյակ կազմակերպություններ։ 35 ընկերություն տոնավաճառի մասնակից աշակերտներին առաջարկեց ամառային փորձնակության հնարավորություն։ Աշակերտները շրջում էին և մոտենում կազմակերպություններին, հետաքրքրվում նրանց ներկայացրած փորձնակության ծրագրերով և գրանցվում՝ թողնելով իրենց ինքնակենսագրականը։
Այս ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային և կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում՝ ձեռք բերելով բազմաթիվ հմտություններ։
Նելլի Սաֆարյան, 12-րդ դասարան
Կիսվել