«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք Թաթարստանի «Իննոպոլիս» լիցեյի ադմինիստրատիվ և ուսուցչական անձնակազմին։ Եռօրյա այցի նպատակը փորձի փոխանակումը և «Կրթության ժամանակակից միտումները» խորագրով գիտակրթական ծրագրին մասնակցությունն էր, որը կազմակերպվել էր «Այբ» դպրոցում։
Ծրագրի շրջանակում «Այբ» դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կ․գ․թ․ Զարուհի Կարաբեկյանը գործնական սեմինար վարեց «Էմոցիոնալ ինտելեկտը կյանքում և ուսուցման մեջ» խորագրով։ Նպատակն էր վեր հանել հուզական ինտելեկտի կարևորությունը կրթական գործընթացում։
Երկրորդ՝ «Կրթությունը նախագծային ուսումնառության միջոցով» խորագրով սեմինարի ժամանակ էլ Զարուհի Կարաբեկյանը պատմեց, թե ինչ է նշանակում նախագծերի շուրջ կառուցվող ուսուցումը, խոսեց նաև իր փորձի մասին։
Ծրագրի շրջանակում Թաթարստանի Հանրապետության «Իննոպոլիս» լիցեյի պատվիրակությունը եղավ «Այբ» ընտանիքի անդամ Դիլիջանի կենտրոնական դպրոցում և ծանոթացավ կրթական նախագծերին ու մոտեցումներին։ Հյուրերն «Այբ» դպրոցում նաև մասնակցեցին դասալսումների։
Կիսվել