«Այբ» դպրոցում հյուրընկալել ենք Նյու Ջերսիի հայկական Հովնանյան դպրոցի 8-րդ դասարանի 11 աշակերտների: Նրանց համար շրջայց անցկացվեց դպրոցում, այնուհետև Հովնանյան դպրոցի ամերիկահայ աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպելու «Այբ»-ի աշակերտների հետ ու ներկայացնելու իրենց դպրոցի մասին սահիկաշար:
Նրանք մասնակցեցին այբական առօրյային ու դասերին: Ծանոթացան նաև նախագծային ուսումնառության հաջողված նախագծերին ու կարողացան անմիջականորեն տեսնել, թե ինչպես ենք մենք ներառում իրական աշխարհի մարտահրավերները մեր ուսումնական ծրագրում և զարգացնում կարևոր հմտություններ, ինչպիսիք են քննադատական մտածողությունը, խնդիրների լուծումը և թիմային աշխատանքը:
Այցն ուներ նաև մշակութային բաղադրիչ. Հովնանյան դպրոցի սաները կարողացան մասնակցել հայկական ավանդական պարի դասերին:
Կարծում ենք՝ կրթական փոխանակման նման ծրագրերը կարևոր են համայնքների միջև կամուրջներ կառուցելու և համաշխարհային փոխըմբռնումը խթանելու համար:
Կիսվել