«Այբ» դպրոցում տեղի ունեցան հոգեկան առողջության օրվան նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք ամփոփվեցին «Մարդու հոգեկան առողջությունը, դրա դերն ու կարևորությունը յուրաքանչյուրիս համար» թեմայով հանդիպմանը։
Հանդիպման հյուրերն էին «Այստեղ» հոգեբանական լաբորատորիայի համահիմնադիրներ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Եվա Ասրիբաբայանը և կլինիկական հոգեբան, փորձագետ, հոգեթերապևտ Տիգրան Դովլաթյանը։
Հանդիպման ընթացքում մասնագետներն աշակերտների հետ քննարկեցին հարցեր, որոնք դուրս էին բերվել ավագ դպրոցի աշակերտների շրջանում կատարված հարցման հիման վրա։
Հոգեկան առողջությանը նվիրված շաբաթվա ընթացքում տեղի ունեցան նաև հետևյալ միջոցառումները։ 1-ին և 2-րդ դասարանցիների համար հեքիաթի ընթերցում կազմակերպվեց. հյուրը Կարինե Խաչատուրյանն էր՝ մանկական հոգեբան, «Growing Hearts» մանկական գրքերի շարքի հեղինակ և հիմնադիր:
Sensorium կենտրոնի հիմնադիր, տնօրեն, «Այբ» տարրական դպրոցի ծնող Լուսինե Աբրահամյանը անցկացրեց «Երեխայի զգայական գործընթացների առանձնահատկությունները և դրանց ազդեցությությունը երեխայի ուսումնառության վրա» թեմայով սեմինար տարրական դպրոցի ուսուցիչների և միջին դպրոցի մենթորների համար։
8-րդ դասարանի աշակերտներն առիթ ունեցան զրուցելու վնասակար սովորությունների մասին հոգեբան Արման Բեգոյանի հետ:
Կիսվել