«Բժշկագիտական հետազոտություններ» ակումբի «Հայելի» նախագծի շնորհանդեսը

2023-2024 ուստարում «Այբ» դպրոցի «Բժշկագիտական հետազոտություններ» ակումբն իրականացրեց «Հայելի» նախագիծը:

Մեկ տարի շարունակ ակումբի անդամները համախմբվել են սննդային վարքի խանգարումներին նվիրված սոցիալական աջակցության հարթակ ստեղծելու գաղափարի շուրջ: Արդյունքում նրանք ստեղծել են կայք, որը կօգնի անհատներին և հատկապես դեռահասներին լինելու սննդային վարքի խանգարումների վերաբերյալ տեղեկացված և անհրաժեշտության դեպքում գտնելու համապատասխան մասնագետի՝ խնդրին լուծում տալու համար:

Ուսումնական տարվա ընթացքում «Բժշկագիտական հետազոտություններ» ակումբը համագործակցել է սննդաբանների, բժիշկների և հոգեբանների հետ, հարցազրույցներ վարել սննդային վարքի խանգարումների վերաբերյալ:

Իր աշխատանքները ակումբն ամփոփեց կայքի շնորհանդեսով, որի ընթացքում կազմակերպեց նաև պանելային քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ակումբի անդամները ներկայացրին իրենց նախագիծը, ինչպես նաև նախագծի իրագործման ճանապարհը՝ իր դժվարություններով ու ձեռքբերումներով: Քննարկմանը հրավիրված խոսնակները պատասխանեցին հետաքրքիր և շատ կարևոր հարցերի:

Կայքի հղումը՝ https://www.hayeli.org/

Tweets by AybSchool
>