«Այբ» ավագ դպրոցի նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի վմասնակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթին գյուղատնտեսական գիտությունների անվանակարգում։
Հայտնվելով մրցույթի եզրափակիչ փուլում՝ թիմը ներկայացրեց իր նախագիծը՝ սննդային թափոններից բիոգազ և կոմպոստ ստանալու, դրանց կիրառական նշանակության մասին, ինչպես նաև սարքի նախնական մոդելը, որով նրանք պատրաստվում են հասնել վերոնշյալ նպատակներին։
Մրցույթին մասնակցում էին Հայաստանի 16-35 տարեկան երիտասարդներ ու հեղինակային խմբեր։
«Համով էներգիա» թիմի անդամները՝ Ինա Գրիգորյանը, Միլենա Գրիգորյանը, Վահե Մարտիրոսյանը և Հեղինե Ավագյանը, ստացել են կոմպոստի ստացման գործարաններ այցելելու հրավեր՝ տեղի ունեցող գործընթացներն ուսումնասիրելու համար։
Մի քանի վիճակագրական փաստ
2023 թվականին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի շրջանակում ներկայացվել է 66 հայտ՝ հետևյալ բաշխվածությամբ.
Կիսվել