Ինչ հայկական ժառանգություն է պահվում Ուիլյամ Գլադստոնի գրադարանում (տեսահոլովակ)

1898 թ․ մայիսի 19-ը Մեծ Բրիտանիայի քառակի վարչապետ, դարաշրջանի մեծագույն պետական գործիչ Ուիլյամ Յուարտ Գլադստոնի հիշատակի օրն է։
Հայկական հարցի և հայերի վերաբերյալ նրա մոտեցումները լավագույնս խտացված են հետևյալ խոսքում․ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»։ Այս գործչի՝ հայ ժողովրդի հետ յուրահատուկ կապը բացահայտելուն օգնում են նաև քչերին հայտնի ներքոբերյալ փաստերը։

Ասում են՝ վարչապետի մահից հետո, երբ նրա աճյունը դրված էր «Խաղաղության տաճարում» (այսպես էր վարչապետը անվանում Հարդենի դղյակում գտնվող իր աշխատասենյակը), նրա ոտքերը ծածկված են եղել կարմիր ժապավենով, իսկ կրծքին դրված է եղել 16-րդ դարի հայերեն նկարազարդ մի Նոր կտակարան, որը վարչապետին նվիրել էին հայերը։ Վեստմինստերյան աբբայությունում հուղարկավորության ժամանակ Գլադստոնի դագաղը ծածկված է եղել ոչ թե Մեծ Բրիտանիայի դրոշով, այլ հայկական գույները խորհրդանշող ծածկոցով, իսկ դագաղի ներսում դրվել է հայկական խաչ։
«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանի 8 աշակերտ և պատմության ուսուցիչներ Լիլիթ Մինասյանը և Ջուլիետա Կճանյանը 2019 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը Մեծ Բրիտանիայում մասնակցել էին աշակերտական կոնֆերանսի, որի ընթացքում հնարավորություն ունեցան այցելելու Ուելսում գտնվող Գլադստոնի գրադարան, եղան նաև Գլադստոնի դղյակում և ծանոթացան «Խաղաղության տաճարում» պահվող, Հայկական հարցին և հայերին վերաբերող գրքերին, փաստաթղթերին։

Այցելության ընթացքում պատվիրակության անդամները պատրաստել էին տեսահոլովակ Գլադստոնի գրադարանում պահվող հայկական ժառանգության վերաբերյալ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>