Արցախյան կորսված գանձերի հետքերով

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Film Factory» ֆիլմարտադրության ակումբը, շարունակելով գնալ «Թաքնված գանձերի հետքերով», որոշել է անդրադառնալ արցախյան վերջին պատերազմին՝ սեփական տեսանկյունից ներկայացնելով մարդ-մշակույթ-եկեղեցի անխախտ եռամիասնությունը:

Նախագծի նպատակը հանրության տարբեր շերտերի ուշադրությունը Արցախյան պատերազմի արդյունքում անորոշ ճակատագրի մատնված պատմամշակութային ժառանգության վրա սևեռելն է, ինչպես նաև այդ համատեքստում անտեսված հոգևոր ժառանգության մասին խոսելն ու մարդկային ամենապարզ ճակատագրերին անդրադառնալը:

Եռապատման յուրաքանչյուր հատվածում դիտողը կբացահայտի, թե Արցախյան պատերազմն ինչպես է ազդել հայի, հայկական եկեղեցու և մշակութային կոթողների վրա:

Ֆիլմաշարը նպատակ ունի անդրադառնալու արցախյան մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև սերունդներին այն փոխանցելու կարևորությանը։

Այժմ թիմն աշխատում է տեսանյութերի սցենարական պլանի հստակեցման վրա ու փնտրում է ֆիլմի համապատասխան հերոսներին: Հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել հարցազրույցներ և նկարահանումներ:

Որպես վերջնարդյունք ակումբը կունենա ֆիլմ-եռապատում՝ յուրաքանչյուրը մինչև 7-8 րոպե տևողությամբ (ֆիլմերն ունենալու են անգլերեն ենթագրեր):

Հասմիկ Հարությունյան, 11-րդ դասարան, Film Factory ակումբ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>