«Այբ» դպրոցում անցկացվեց ԵԵՊ-ի երևանյան երկօրյա գիտաժողովը

«Այբ» դպրոցը հյուրընկալեց Եվրոպական երիտասարդական պառլամենտի հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած քաղաքային գիտաժողովի երկօրյա աշխատարանները։ Երևանի քաղաքային գիտաժողովին մասնակցում էին 15-23 տարեկան մոտ 100 երիտասարդ Երևանից և եվրոպական մի շարք երկրներից: «Այբ» ավագ դպրոցի աշակերտները և շրջանավարտները ևս ակտիվորեն մասնակցեցին և ներգրավված էին գիտաժողովի աշխատանքներում։

Գիտաժողովն անցկացվեց «Ֆինանսական կրթությունը երիտասարդների շրջանում» խորագրով։ Երիտասարդները քննարկեցին թեմաներ, որոնք առնչվում են Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական խնդիրներին և առաջարկեցին լուծումներ դրանց համար։ Գիտաժողովի մասնակիցները քվեարկեցին առաջադրված որոշումներն ընդունելու կամ չընդունելու մասին գլխավոր համաժողովի ժամանակ:

Եվրոպական երիտասարդական պառլամենտը կրթական անկախ ծրագիր է, որը միավորում է երիտասարդներին ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր խորհրդարանական ձևաչափով։ ԵԵՊ-ը Եվրոպայի ամենախոշոր երիտասարդական ցանցն է, իսկ Հայաստանում ԵԵՊ ներկայացուցչությունը բանավեճերի, միջմշակութային շփման, կրթական աշխատանքի իրականացման և նորարարական գաղափարների փոխանակման լավագույն հարթակն է հայ երիտասարդների համար:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>