Սեպտեմբերի 26-ին` Եվրոպական լեզուների օրը, «Այբ»-ում ամենամյա միջոցառում է՝ նվիրված այդ տոնին։
Այս տարվա միջոցառման խորագիրն էր՝ «Դասականները հնչում են բնագրի լեզվով»։ «Այբ»-ի՝ օտար լեզուների ավագ ուսուցչուհի Գայանե Մարկոսյանը, որը լեզուների օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչն է, բացման խոսքում նշեց, որ թեպետ միջոցառումն ամենամյա է, սակայն ամեն տարի պետք է նշվի յուրահատուկ ձևով։ Բացման խոսքին հաջորդեց բուն միջոցառումը։
Բանաստեղծություններն արտասանվում էին հայերենով և «Այբ»-ում դասավանդվող 5 եվրոպական լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն։ Աշակերտները բնագրերով արտասանեցին բանաստեղծություններ Պուշկինից, Գյոթեից, Հայնեից, Պարույր Սևակից և այլ դասական եվրոպական գրողներից։
Վերջում Գայանե Մարկոսյանը խոստացավ, որ ուղիղ մեկ տարի հետո կրկին հանդիպելու են, և աշակերտներին խորհուրդ տվեց արդեն իսկ մտածել, թե ինչպես են հաջորդ տարի նշելու միջոցառումը։
Վահե Դաբաղյան
11-րդ դասարան