«Այբ»-ի բազմաթիվ յուրահատկություններից մեկը փորձնակության տոնավաճառն է։ 10-րդ դասարանի ավարտին շատ կասկածամտորեն էի մոտենում դրան, սակայն 2022 թվականին վստահ կարող եմ փաստել, որ դա իրապես նպաստում է մեր հետաքրքրությունների հստակեցմանն ու անձնային մեծ աճին։
11-րդ դասարանի ավարտին կովիդյան պայմանների հետևանքով առցանց փորձնակություն անցա «Ամերիաբանկում», որտեղ նորովի ծանոթացա մարդկային ռեսուրսների ոլորտին, կատարեցի աշխատանք, որն իրոք շատ հետաքրքիր ու ուսուցողական էր։
2018 թվականի ամռանը, երբ դեռ 10-րդ դասարանում էի սովորում, բազմաթիվ հետաքրքիր ու գրավիչ կազմակերպություններից ընտրեցի մի գովազդային գործակալության՝ McCann Yerevan-ին, որին էլ ուղարկեցի ինքնակենսագրությունս։ Հարցազրույցների[S.S.1] փուլերից հետո, երբ ընտրվեցի որպես փորձնակ, ունեցա շատ հագեցած և ուսուցողական ամառ ինձ համար լիովին նոր ոլորտում։ Ծանոթացա նոր մարդկանց և մասնագետների հետ, բարելավեցի բազմաթիվ հմտություններ և նորերը ձեռք բերեցի։ Իսկ 12-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա McCann-ում, ուր մոտ 1 տարի աշխատեցի և շատ ավելի ընդլայնեցի աշխարհայացքս բազմաթիվ ոլորտներում։
Այսպիսով՝ նման հնարավորությունները երբեք չի կարելի բաց թողնել․ ո՞վ գիտե, ապագա աշխատանքիդ ի՞նչ հմտություններ ու ի՞նչ փորձ են անհրաժեշտ լինելու։ Կամ էլ գուցե ապագայում դառնաս այն կազմակերպության կարևոր աշխատողներից, ուր հիմա «ընդամենը» կարճաժամկետ փորձնակություն ես անցնում։
Էլլա Ավագյան, 2021 թվականի շրջանավարտ
Կիսվել