Ռոբոտաշինության իսկական հրավառություն էր «Այբ» դպրոցում: Հյուրընկալել էինք Digital UAV Forum 2019-ի դպրոցական մասը։
Խելացի տնակ և ակվարիում, տնային կենդանիներին հեռավար կերակրելու նորարար միջոց, ռոբոտներ, դրոններ և տարատեսակ այլ խելացի սարքեր․ Digital UAV Forum 2019-ի ցուցահանդեսին մասնակցեցին 13 կրթական հաստատություններ՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտից մինչև Էջմիածնի ինովացիոն կենտրոն։
Մասնակիցներին տրամադրվել էր նաև «բաց խոսափողի» մոտ իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն։ Digital UAV Forum-ի դպրոցական մասում տեղի ունեցավ նաև ԱԹՍ-ի հավաքման դաս, որը մատուցեց Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի մասնագետ։ Ռուսաստանցի հյուրերը նաև դրոնների ցուցադրական թռիչք կատարեցին։
Digital UAV Forum 2019-ն իրականացվեց «Այբ» դպրոցի, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՏՀՏ գործատուների միության և «Լոկատոր» ընկերության գործակցությամբ և «Ավրորա» ֆորումի շրջանակում։
Digital UAV Forum-ն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով: