10 տարվա արվեստ․ դպրոցից թանգարան

«Այբ» դպրոցի տասնամյակին նվիրված միջոցառումներց էր հունիսի 1-ին բացված աննախադեպ ցուցահանդեսը։ Այս անգամ տասը տարիներն ամփոփվեցին «Այբ»-ի բոլոր ստեղծագործ աշակերտների և շրջանավարտների նկարներում, որ պատկերում էին տարիների և այբական կյանքի բոլոր գույները։ Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահի պատերը զարդարում են 20-րդ դարի արվեստի ուղղություններով կատարված 60-ից ավելի աշխատանք, որոնց ցուցադրությունը բաց է լինելու տասը օր։

Ցուցահանդեսը մեծ նվեր դարձավ երեխաների համար։ Բացման խոսքում դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանն անդրադարձավ արվեստի կարևորությանը աշակերտների ուսումնական գործընթացում և արժևորեց արվեստի խմբի աշխատանքը դպրոցում ստեղծագործականության և մշակույթի զարգացման գործում։ Ուսուցչուհի Մարի Ադամյանի բազմամյա աշխատանքի տված պտուղները նրա հպարտության արտացոլումն էին՝ դրսևորված նրա ջերմ խոսքում։

Միջոցառումը գեղեցկացրեց «Այբ»-ի երգչախմբի ելույթը։ Սաները կատարեցին հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ, ապահովեցին միջոցառման երաժշտական մթնոլորտը։ Ցուցահանդեսին ներկա տարրական դպրոցի աշակերտների գունագեղ ճեպանկարներն էլ ամբողջացրին ուրախ տրամադրությունը և լցրին ցուցասրահը մանկական երևակայության վառ գույներով ու ինքնատիպ պատկերներով։ Այբական այս օրը մի մեծ տոն դարձավ ներկա աշակերտների, ուսուցիչների և հյուրերի համար։

Սիլվի Գևորգյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>