Աշխատարան «ДАР» գիմնազիայի ուսուցչական կազմի համար

«Այբ» դպրոցն անցկացրեց «Ժամանակակից միտումները կրթության ոլորտում» խորագրով աշխատարան Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի «ДАР» գիմնազիայի ուսուցչական կազմի համար։ Աշխատարանը վարեց «Այբ» դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ, Արարատյան բակալավրիատի հավաստագրված վերապատրաստող Զարուհի Կարաբեկյանը։ Թեմաներն էին հուզական ինտելեկտի և հետազոտական ուսուցման կիրառումը դասարանում։

Երկփուլ աշխատարանից առաջ գիմնազիայի ուսուցիչները մասնակցեցին համայնքի ժամին, որից հետո դպրոցում նրանց համար շրջայց անցկացրեց համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը, ապա ծանոթացում-զրույց տեղի ունեցավ գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ։ Ներկայացվեցին «Այբ»-ի կրթական համակարգը, առաքելությունը և նախագծերը։

«ДАР» գիմնազիայի ուսուցիչներն արեցին դասալսումներ։ Աշխատարանի մասին իրենց արձագանքներում հյուրերն ընդգծեցին դրա արդյունավետությունը և փոխգործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>