Քաղաքը լուռ է։ Երևանի փողոցներում հատուկենտ անցորդների կարելի է հանդիպել։ Ես զգուշորեն քայլել եմ մեր քաղաքում ու փորձել որսալ մարդկանց տրամադրություններ։ «Մնա տանը» և թերթիր այս ֆոտոշարքը, որպեսզի, երբ քաղաքը վերադառնա իր բնականոն կյանքին, գնահատես մարդաշատ փողոցների աղմուկը, լույսերով ու ժպիտներով լի քաղաքի ամեն վայրկյանն ու պահը։
Պաշտպանիչ դիմակներով աղջիկները գնումներ են կատարել։ Ուշադրություն դարձրեք մյուսների հայացքներին։
Հանրային երթուղիների վարորդների մեծ մասը կրում է ձեռնոցներ ու դիմակներ։
Վաճառողներն էլ իրենց աշխատանքը կատարում են՝ կրելով պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ։
Դեպի Գարեգին Նժդեհի մետրոյի կայարան տանող այս գետնանցումը անցորդների ու առևտրային եռուզեռի պակաս չի ունեցել ։ Հիմա փակ ցուցափեղկեր են։ Գործում է միայն ծաղիկների վաճառատեղը՝ հիմնականում առանց գնորդների։
Welcome – Բարի գալուստ
Մետրոյում մարդիկ նույնպես զգուշանում են։ Իսկ նրանք, ովքեր չեն կրում պաշտպանիչ միջոցներ, հետաքրքրությամբ են նայում դիմակներով և ձեռնոցներով ուղևորներին։
Երևանի փողոցներում մարդիկ իրարից որոշակի հեռավորությամբ են քայլում։ Ինքնամեկուսացած Երևանում պրկվել է սպասումի և անհանգստության լարը։
Ամեն բան լավ է լինելու։
Արեգ Խաչատրյան, 12-րդ դասարան
Կիսվել