Հասարակական գործունեության թիմերը ներկայացրին իրականացվող նախագծերը

«Հայաստան» դահլիճում կրկին իրարանցում էր. այս անգամ հավաքվել էինք` ամփոփելու հասարակական թիմերի նախորդ կիսամյակի աշխատանքները։ Իմացանք, թե ինչպիսի արդյունավետ աշխատանք են կատարել դպրոցի հասարակական գործունեության թիմերը` այբական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում աջակցություն, էլեկտրոնային գրքերի շտեմարանի ստեղծում, սպորտային խաղերի անցկացում, բնապահպանական նախագծեր, այբական կյանքի լուսաբանում և լի՜քը այլ նախաձեռնություններ։ Թիմերի ներկայացուցիչները նաև պատմեցին, թե ինչ գործունեություն են իրականացնելու 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում։ Ավագ դպրոցի բոլոր աշակերտներին մեկ անգամ ևս հնարավորություն տրվեց միանալու այն թիմին, որի աշխատանքները հետաքրքրում և համապատասխանում էին իրենց նախասիրություններին։

Հասարակական գործունեությունը «Այբ» միջին և ավագ դպրոցների աշակերտի ուսումնառության պարտադիր և անբաժան մասն է, քանզի դպրոցի յուրաքանչյուր աշակերտ պետք է հանրօգուտ աշխատանք կատարի։ Եվ աշակերտների հասարակական կյանքը դպրոցում և դրանից դուրս կազմակերպելու նպատակով էլ դպրոցում գործում են հասարակական գործունեություն հետևյալ թիմերը`

  • «Արագահաս» թիմ,
  • գրադարանի թիմ,
  • էկո թիմ,
  • հյուրընկալ թիմ,
  • մեդիա թիմ,
  • միջոցառում կազմակերպող թիմ,
  • մշակութային թիմ,
  • սպորտային թիմ,
  • պատմության ուսումնասիրման թիմ,
  • փոխօգնության թիմ։

Բոլոր թիմերն այս կիսամյակի ընթացքում կիրականացնեն բազում հետաքրքիր և արդյունավետ նախագծեր, որոնք, իհարկե, կլուսաբանվեն մեր` մեդիա թիմի աշակերտներիս կողմից։

Անժելա Մաթևոսյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>