«Այբ»֊ում մեկնարկել է ապագա առաջնորդների ծրագիրը՝ Climate Uturn֊ի հետ համագործակցությամբ

Նոր սերնդի մեջ սերմանելով «կանաչ» սովորություններ՝ փոխել վատնողական մտածողությունը մոլորակի նկատմամբ․ այս գլխավոր նպատակով է «Այբ» ավագ դպրոցում մեկնարկել բնապահպանական նոր առցանց դասընթաց։ Այն ստեղծվել է Climate Uturn֊ի կողմից, որը կայուն զարգացման և իրազեկման մակարդակի բարձրացման հարթակ է և մեկնարկել է 2 տարի առաջ IDeA հիմնադրամի օգնությամբ։

Ծրագրի փորձնական փուլին մասնակցում է «Այբ» ավագ դպրոցի ութ աշակերտ։ Նրանք երկու շաբաթ տևողությամբ դասընթացի արդյունքում իրականացնելու են սննդի էկոկայունության թեմայով բնապահպանական նախագիծ։ Առցանց դասընթացը վարում է Climate Uturn հարթակի ղեկավար Դիանա Բադեյանը։

Ապագա առաջնորդների ծրագրի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել էկոլոգիապես կայուն նախագծերի ամենալավ ու հետաքրքիր գաղափարներին և օգնել նրանց իրագործելու սեփական նախագծերն ու դարձնելու դպրոցն էկոլոգիապես ավելի կայուն։ Նախագծի շրջանակում աշակերտները ստանալու են գիտելիք և տեղեկույթ շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ (քաղաքներ, էներգիա, օվկիանոսներ, ուտելիք, հագուստ)։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>
Եր
Եք
Չո
Հն
ՈՒր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1