Ձևավորվել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

Ներհամայնքային ընտրությամբ ձևավորվել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։ Այն սկսել է իր աշխատանքները 2025 թ․ դեկտեմբերի 1-ին և կգործի մինչև 2027 թ. նոյեմբերի 30-ը։

«Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են՝

· Սարգիս Բադալյանը,

· Աշոտ Մկրտչյանը,

· Տիգրան Բունիաթյանը,

· Վազգեն Յակուբյանը,

· Րաֆֆի Ֆըսթըգճյանը,

· Հայկ Եգանյանը,

· Ռուբեն Հարությունյանը,

· Արամ Կայֆաջյանը,

· Տիգրան Հարությունյանը,

· Հակոբ Պետրոսյանը,

· Ջուլիետա Կճանյանը։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ է վերընտրվել Սարգիս Բադալյանը։

Դպրոցի բարձրագույն ղեկավար մարմինների ընտրությունները կայացել են ըստ գործող կանոնակարգի՝ թափանցիկության, համայնքի ներառականության և արդյունավետության սկզբունքներով։ ՀԽ-ում ներգրավված են մարդիկ, որոնք անշահախնդրորեն իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը ներդրել են ապագան կրթությամբ վերափոխելու այբական առաքելության իրագործման մեջ։

Tweets by AybSchool
>