Մեկնարկել է  «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի («Այբ» դպրոց) ՀԽ ձևավորումը

«Այբ» դպրոցի բարձրագույն կառավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է։ Կառավարման այս ձևաչափը երաշխավորում է կառավարման փոխանցելիություն, թափանցիկություն և մասնակցայնություն։ ՀԽ կազմում ներկայացուցիչներ ունեն ուսուցիչների և շրջանավարտների համայնքները։

ՀԽ-ում ներգրավված են մարդիկ, որոնք անշահախնդրորեն իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը ներդրել են ապագան կրթությամբ վերափոխելու այբական առաքելության իրագործման մեջ։

Ստորև կարող եք ծանոթանալ ՀԽ ձևավորման մասին նյութերին ՝

«Այբ» կրթական հանգույց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգ

«Այբ» դպրոցի ՀԽ կողմից վավերացված «էթիկայի վերաբերյալ առաջարկներին»

ՀԽ ձևավորման գործընթացի համառոտ նկարագրություն

Եթե հետաքրքրված եք ՀԽ ձևավորման գործընթացով և չեք ստացել էլեկտրոնային ծանուցում Ձեր էլ. փոստի հասցեին, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. փոստի հասցեով և տրամադրել այն հասցեն, որին կուզենաք ստանալ հետագա թարմացումները

Հոգաբարձուների նոր ձևավորված խորհուրդը կգործի երկամյա ժամկետում:

«Այբ» դպրոցը ոչ առևտրային կազմակերպություն է և գործում է հիմնադրամի կարգավիճակով (իրավաբանորեն գրանցված է որպես «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ): Դպրոցը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: «Այբ»-ը չունի սեփականատերեր և բաժնետերեր:

«Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների 75%-ից ավելին ամեն տարի ստանում է կրթավճար: «Այբ»-ի կրթավճարային համակարգը թույլ է տալիս երեխաներին սովորել ավագ դպրոցում՝ ընտանիքի ֆինանսական հնարավորությունից անկախ։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>