Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կազմակերպած Իմունականխարգելման եվրոպական շաբաթը:
Նախագծային ուսումնառության «Բժշկագիտական հետազոտություններ» ակումբի անդամներ Վիկտորյա Մամյանը և Նանե Ենգիբարյանը մասնակցեցին սեմինար-քննարկմանը:
Մասնակցում էին յոթ թիմեր թե՛ ԵՊԲՀ-ից և թե՛ ավագ դպրոցներից, որոնք ներկայացնում էին իրենց հետազոտությունները։ Մեր աշակերտները ներկայացրին իրենց իրականացրած հետազոտության գաղափարը, խոսեցին գրիպի պատվաստումներից և թե ինչ քայլեր էին արդեն հասցրել իրականացրել նախագծի շրջանակում: «Այբ»-ի աշակերտներն ընտրվեցին ԱՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող բժշկագիտական ամառային ճամբարին մասնակցելու համար:
Գյուլնարա Սարգսյան, 11֊րդ դասարան
Կիսվել