Երբ 8-րդ Այբական խաղերի առթիվ «Այբ» դպրոցում հավաքվել էր գրեթե ամբողջ այբական համայնքը, «Հայաստան» դահլիճում տեղի ունեցավ «Այբարար» ծրագրի շնորհանդեսը: «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ Շարմաղը և Աննան պատմեցին հիմնադրամի կրթական ծրագրերի և «Այբարար» ծրագրի մասին: Հանդիպմանը ներկա էին «Այբ» դպրոցի աշակերտներ, շրջանավարտներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ, բարերարներ:
«Այբարարը» ամսական նվիրատվությունների ծրագիր է։ Այն հնարավորություն է տալիս որակյալ կրթությունը հասանելի դարձնելու Հայաստանի Հանրապետության և Արցախի հնարավորինս շատ երեխաների համար, և ամենակարևորը՝ անելու դա երկարաժամկետ տարբերակով։ «Այբ» կրթական հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ուսման վարձի փոխհատուցումն է: «Այբ» ավագ դպրոցի աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի սովորում է ուսման վարձի փոխհատուցման՝ կրթաթոշակի շնորհիվ։ Կրթաթոշակային ֆոնդը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի, որն ընդունվել է ավագ դպրոց, անկախ ընտանիքի ֆինանսական վիճակից, ստանալու համաշխարհային մակարդակի մրցունակ կրթություն։ «Այբարար» նշանակում է «Այբ»-ի գաղափարների կրող և փոխանցող մարդ, որն արժևորում է կրթության դերը մարդու և հատկապես մեր երկրի կյանքում:
«Այբ»-ը հավատում է, որ կրթությունը կարող է փոխել մարդու կյանքը, և հանդիպման ժամանակ Ստեֆանի Գևորգյանի ծնող Վալենտինա Գևորգյանը: Իր այս մասին նշեց «Այբ» ավագ դպրոցի 2017 թ. շրջանավարտ ելույթում նա պատմեց այն մասին, թե ինչպես է «Այբ» ավագ դպրոցում ուսումնառությունը Ստեֆանիին օգնել շարունակելու կրթությունը իտալական լավագույն բուհերից մեկում: Նա շեշտեց «Այբարար» ծրագրի կարևորությունը ավելի շատ երեխաների այդպիսի հնարավորություններ տալու գործում: Վալենտինան այն ծնողներից է, ովքեր ևս միացել են «Այբարարին»:
Հանդիպման ներկաների հետ զրուցեց նաև «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն և «Այբ» դպրոցի աշակերտի ծնող Սոնա Կոշեցյանը: Նա իր խոսքում նշեց բարի գործ կատարելու և այլ մարդկանց կյանքում դրականն ավելացնելու մասին: Նա պատմեց, թե ինչպես է «Այբ»-ը կարևորում և գնահատում ամենափոքրիկ ներդրումն անգամ: Սոնա Կոշեցյանը նաև նշեց, որ բարեգործությունն է՛լ ավելի արժեքավոր է, երբ շարունակական է:
Հանդիպման վերջում ներկաներին տրվեցին Ստեֆանի Գևորգյանի գրած նամակները, որտեղ նա խոսում է իր հետագա կյանքի և իր կայացման վրա «Այբ» ավագ դպրոցի՝ համաշխարհային մակարդակի որակյալ կրթության թողած դրական ազդեցության մասին: Նա գրում է, որ իր սրտանց ցանկությունն է, որ հնարավորինս շատ հայ երեխաներ ունենան այբական միջավայրում սովորելու և ավագ դպրոցի երեք տարիներն անցկացնելու հնարավորություն:
Ստեֆանիի այս ցանկությունն իրագործելու և «Այբ»-ի գաղափարը շարունակելու համար կարող եք միանալ ամսական նվիրատվությունների «Այբարար» համակարգին՝ կայք:
Անժելա Մաթևոսյան, 11-րդ դասարան
Կիսվել