«Այբապատում»․ հյուրընկալեցինք Ներքին Ծաղկավանի և Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցականներին

«Այբ»-ը՝ մարզերում, մարզերը՝ «Այբ»-ում. այս սկզբունքով է իրականացվում «Այբապատում» նախագիծը, որի շրջանակում «Այբ»-ում հյուրընկալել էինք Ներքին Ծաղկավանի և Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցականներին։ Նշված դպրոցների աշակերտները մեկ օր անցկացրին այբական միջավայրում, մասնակցեցին դասերին, դպրոցում նախատեսված միջոցառումներին և գիշերեցին մեր աշակերտների ընտանիքներում։

«Այբապատում» նախագծի նպատակն է ՀՀ մարզերի դպրոցների հետ ստեղծել համագործակցության դաշտ, աշակերտներին ընձեռել հնարավորություն՝ միմյանց հետ ծանոթանալու, հետաքրքիր փորձառություն, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու:

Նախագծի շնորհիվ ստեղծվել է «Այբ»-ի հետ համագործակցող դպրոցների ցանց։ Պարբերաբար իրականացվում են ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումներ։ «Այբ»-ում արդեն վերապատրաստում են անցել Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան, Ներքին Կարմիրաղբյուր, Լոռու մարզի Աքորի և Վանաձորի թիվ 27 դպրոցի ուսուցիչները։ «Այբապատման» կարևոր բաղադրիչ է նաև մարզային դպրոցների աշակերտների երկօրյա հյուրընկալությունը։

Tweets by AybSchool
>