«Այբապատում» նախագիծն այս ուսումնական տարի անցկացվում է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան և Ներքին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի Զառիթափ և Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքների դպրոցների հետ։ Առցանց ձևաչափով տեղի ունեցավ նախագծի այս ուսումնական տարվա առաջին փուլը։
«Այբապատումն» այս տարի տարբերվում է նրանով, որ նախագծերը վերաբերում են ոչ միայն դպրոցական որևէ առարկայի, այլև առնչվում հանրային նշանակության խնդիրների, որոնց բախվում ենք բոլորս։
Այսպիսով՝ վերհանելով տարբեր հասարակական խնդիրներ՝ «Այբապատման» այս տարվա խմբերը իրենց առջև նպատակ են դրել առաջարկել քայլեր դրանք լուծելու համար, որոնց հաջողման դեպքում «Այբ»-ի և համագործակցող դպրոցի աշակերտների համատեղ թիմերը կապացուցեն միասնական աշխատելու իրենց հմտություններն ու կարողությունները։
Ծրագրին մասնակցում են միջին և ավագ դպրոցների աշակերտները։ Արդեն մշակվել են մոտ 10 նախագծեր, մի մասն արդեն իրականացվել է, մյուսներն ընթացքում են։
«Այբապատում» նախագծի նպատակն է «Այբ»-ի գաղափարախոսությունն «Այբ» դպրոցից դուրս՝ Հայաստանի տարբեր շրջաններում տարածելը, ինչպես նաև այլ դպրոցների հետ համագործակցության դաշտ ստեղծելը, որի արդյունքում նաև մեր աշակերտները ձեռք են բերում հետաքրքիր փորձառություն և նոր հմտություններ:
Ինա Գրիգորյան, 11-րդ դասարան
Կիսվել