2023-2024 ուստարում «Արվեստանոց» ակումբն իրականացրեց «Արվետը/ի մարզում» նախագիծը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են ձեր շրջապատի` քաղաքի, գյուղի, դպրոցի, տարբեր մարդիկ ձևավորում ձեր համայնքի պատմությունն ու դիմագիծը: Հենց այս հարցին է փորձել պատասխանել «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» նախագծային ակումբն իր «Արվեստը/ի մարզում» նախագծով, որի նպատակն էր համայնքային դպրոցների աշակերտներին ծանոթացնել կերպարաստեղծման հիմունքներին և կիրառել դրանք որպես համայնքի մշակույթն ու հիշողությունը վավերագրող գործիք:

2023-2024 ուստարվա ընթացքում «Արվեստանոցը» համագործակցել է Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցի և «Դասավանդի՛ր Հայաստանի» հետ։ Նախագծի ընթացքում «Այբ»-ի և Զանգակատան աշակերտները պատկերել էին իրենց համայնքների կյանքն ու մշակույթը կերտած և ներկայացնող կերպարներ՝ ուսուցիչներից մինչև գրողներ ու հովիվներ:

Իր աշխատանքն ամփոփելով` ակումբը, Զանգակատան աշակերտների հետ համատեղ, բացեց ցուցահանդես Պարույր Սևակի տուն-թանգարանում: Աշակերտները ներկայացրին նախագծի շրջանակում կատարած աշխատանքները և կիսեցին իրենց տպավորություններն ու ձեռք բերած հմտությունները:

2017 թվականից սկսած՝ «Արվեստանոց» ակումբն իրականացրել է մի շարք նախագծեր՝ «Սինեմարտ», «Արտադաս», «Տեսողական պոեզիա», “Draw the Justice”, «Քաղաքանդակ» և այլն:

Tweets by AybSchool
>
Եր
Եք
Չո
Հն
ՈՒր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6