«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Արվեստանոց» ակումբը ներկայացնում է նոր ու հետաքրքիր «Արտադաս» նախագիծը, որի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ ժամը՝ 11։00-ին, Դիլիջանի համայնքային կենտրոնում (Դիլիջան, Մյասնիկյան 61):
«Արվեստանոցի» աշակերտներն ակումբի ղեկավար Մարի Ադամյանի գլխավորությամբ մշակել են տեսողական արվեստին նվիրված կրթական միջոցառումների շարք, որը նպատակ ունի օգնելու երեխաներին, որ զարգացնեն ստեղծագործ ու ազատ միտքը և ստանան արտադասարանային գիտելիքներ արվեստի տարբեր տարրերի ու ուղղությունների մասին։
«Արտադաս» նախագիծը հնարավորություն է տալիս արվեստը նոր տեսանկյունից բացահայտելու, նոր արվեստասեր ընկերներ ձեռք բերելու, ազատ մտածել սովորելու և ճանաչելու նկարչությունը միանգամայն այլ տեսանկյունից։
Նախագծի շնորհանդեսը կանցկացվի բաց դասի ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն կունենան խաղերի միջոցով ամրապնդելու սովորածը և այն կիրառելու գործնականորեն, կկարողանան աշխատել տարբեր նյութերով, իսկ «Արվեստանոց» ակումբի անդամները կօգնեն նրանց այդ հարցում։
Միջոցառմանը կարող են մասնակցել 7-9-րդ դասարաններում սովորող աշակերտները։
Այբեցիների առաջին «Արտադասին» մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։
Գրանցման վերջնաժամկետը հունիսի 29-ն է։
Միջոցառման տևողությունը՝ 2 ժամ։
***
Նախագծային ուսումնառությունը նորարարական կրթական մոդել է, որը հիմնված է «սովորել անելով» սկզբունքի վրա և ուսումնառությունը կառուցում է նախագծերի շուրջ։
Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։
«Արվեստանոցի» նախորդ նախագծերին ծանոթացեք հետևյալ հղումներով․
Կիսվել