«Այբ» համայնքի անդամ, հոգեկան առողջության մասնագետ Արմեն Ֆըսթըգճյանը երեք շաբաթով հյուրընկալվեց «Այբ» դպրոցում: ԱՄՆ-ից ժամանած մասնագետը կամավոր տրամադրեց իր ծառայությունները՝ աջակցելու Արցախից տեղահանված, «Այբ»-ում սովորող աշակերտներին:
Արմեն Ֆըսթըգճյանի կամավոր ներդրումը ցույց է տալիս մարդկային կարեկցանքի ուժը և դրա դրական ազդեցությունը տեղահանման մարտահրավերներին դիմակայող անհատների վրա:
Անհատական և դասարանային խորհրդատվական հանդիպումների միջոցով պրն Ֆըսթըգճյանն ապահով տարածք ստեղծեց աշակերտների համար՝ արտահայտելու իրենց հույզերը, վախերը և մտահոգությունները։ Սա նպաստեց դպրոցական միջավայրում արցախցի աշակերտների ինտեգրվելուն:
Կիսվել