Բնապահպանական կինոշաբաթ «Այբ»-ում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում «Այբ»-ի աշակերտների համար կազմակերպվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական 11-րդ փառատոնի ֆիլմերի ցուցադրությունը։ Աշակերտները հնարավորություն ունեցան քննարկելու ու վերլուծելու արդի բնապահպանական խնդիրները Հայաստանում և աշխարհում։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Այս տարվա փառատոնի խորագիրն է փոփոխությունը, որն առնչվում է նաև «Այբ»-ի հասարակական գործունեության խմբակներից մեկի՝ «էկո» թիմի նպատակին՝ աշակերտների մեջ սերմանել բնության հանդեպ սեր, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն և պատասխանատվություն։ Դպրոցական տարիքից երեխաներն իրենք կարող են դառնալ փոփոխություն ու նախագծել համայնքային ներազդեցության ծրագրեր, ինչպիսիք նախկինում իրականացվել են նաև հենց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>