Սեմինար Ալմետիևսկի «Տատնեֆտ» հիմնադրամի ու թիվ 1 գիշերօթիկ լիցեյի տնօրինական անձնակազմի համար

«Այբ» դպրոցում աշխատարան կազմակերպեցինք Թաթարստանի Ալմետիևսկ քաղաքի «Տատնեֆտ» բարեգործական հիմնադրամի և Ալմետիևսկի թիվ 1 գիշերօթիկ լիցեյի տնօրինական անձնակազմի համար: Նրանք հետաքրքրված էին «Այբ»-ի ակադեմիական և գաղափարական առանձնահատկություններով, ձեռքբերումներով և կրթական մեթոդաբանությամբ:

Գործընկերների համար «Այբ»-ը պատրաստել էր հագեցած երկօրյա ծրագիր: Առաջին օրը հյուրերը մասնակցեցին դրոշի արարողությանը, որն ազդարարում է յուրաքանչյուր քառորդի մեկնարկը, դպրոցում շրջայցին՝ ծանոթանալու համար այբական միջավայրին, որից հետո կատարեցին դասալսումներ: Այնուհետև նրանք հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը քննարկելու «Այբ» դպրոցի համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանի և «Այբ»-ի համահիմնադիր Արամ Փախչանյանի հետ: Երկրորդ օրը Արամ Փախչանյանը վարեց աշխատարան «Առաքելությունից մինչև ռազմավարական նպատակներ» խորագրով: Հյուրերին նաև ուղեկցեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև Դիլիջանի կենտրոնական դպրոց և UWC քոլեջ՝ հայկական կրթական համակարգի մասին ամբողջական պատկերացում կազմել տալու համար:

Հայաստանի ազգային և մշակութային յուրահատկություններին հաղորդակից դարձնելու համար Ալմետիևսկի գործընկերների համար կազմակերպեցինք նաև մշակութային գաստրոտուր՝ լավաշ թխելու վարպետության դասով և Հաղարծնի վանական համալիր այցելությամբ:

Արդեն ուրվագծվել են «Տատնեֆտ» բարեգործական հիմնադրամի ու Ալմետիևսկի թիվ 1 գիշերօթիկ լիցեյի հետ համագործակցության և փոխադարձ նախագծերի զարգացման հեռանկարներ:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>