Ինչու «Այբ»․ միջոցառումներ 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությանն ընդառաջ

«Այբ» ավագ դպրոցում մեկնարկում է ընդունելության գործընթացը։ 2021-2022 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հունվար-մայիս ամիսներին, առկա կամ առցանց ձևաչափով՝ կախված համավարակով պայմանավորված իրավիճակից։ Ընդունելությանը մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ։ Իսկ բաց դռներին պետք է գրանցվել (պարտադիր է) այստեղ։

Մինչև բուն ընդունելության գործընթացը տեղի է ունենալու ճանաչողական առցանց միջոցառում, որին մասնակցությունը կարող է օգնել և կողմնորոշել ծնողներին ու դիմորդներին։

Այսպես՝ հունվարի 16-ին «Այբ» դպրոցի ֆեսյբուքյան պաշտոնական էջով հեռարձակվեց «Ինչու «Այբ»․ հայացք ներսից» առցանց միջոցառումը, որի ընթացքում «Այբ» դպրոցի աշակերտները, շրջանավարտները, ուսուցիչներն ու ծնողները պատասխանեցին մի շարք կարևոր հարցերի՝ ինչո՞ւ ընտրել «Այբ» դպրոցը, ի՞նչ կտա այն ինձ կամ իմ երեխային, ինչո՞վ է «Այբ»-ը յուրահատուկ։ Առցանց զրույց-քննարկման ընթացքում բանախոսները բացեցին դռները՝ դպրոցը «ներսից» տեսնելու հնարավորություն ընձեռելով բոլոր ցանկացողներին, պատասխանեցին դպրոցական առօրյայի, ուսումնառության գործընթացի, ընդունելության և ձեզ հետաքրքրող մնացած բոլոր հարցերին։

«Այբ» ավագ դպրոցի ընդունելության գործընթացի վերաբերյալ մանրամասները, ժամանակացույցը և քայլ առ քայլ ուղեցույցը կարող եք կարդալ այստեղ։

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>